16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 953 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 108-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 40 592 (+471) մարդ, այս պահին բուժվում է 3182-ը (-340):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1179 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 903 (+3), այլ պատճառներով՝ 276 (+1):

Մեկ օրում մահացել է 4 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Նախորդ օրը գրանցվել է նաև մահվան մեկ դեպք՝ հիվանդության այլ պատճառներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ