23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՇՈՐ ԱԽՈՐԺԱԿԸ ԵՎ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՁԱԽՈՂՎԱԾ ՊԼԱՆՆԵՐԸ

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Ռազմական գործողությունների ինտենսիվությունն ու մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի ու մարտական տեխնիկայի քանակը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները միանշանակ վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան ոչ թե լարվածության ինքնաբուխ սրում էր, այլ մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն։

1994թ-ից ի վեր, Ադրբեջանը հետևողականորեն և բացահայտ կերպով պատրաստվում էր նոր ագրեսիայի, ինչի մասին են վկայում հետևյալ փաստերը.

Ադրբեջանի ռազմականացումը և ռազմական ծախսերի աճը

Այլատյացության և հայատյացության քարոզչություն

Ադրբեջանի հրաժարումը հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցներից

Ադրբեջանի կողմից լարվածության հետևողական սրումը

Դիվանագիտության խաղաղարար նախաձեռնությունների մերժումը

Բանակցային գործընթացը վիժեցման Ադրբեջանի քաղաքականությունը

Ագրեսիայի առաջին օրը պաշտոնական Բաքուն նույնիսկ չէր թաքցնում, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը։ Մասնավորապես, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը 2016թ․ ապրիլի 2-ին «Говорит Москва» ռադիոկայանին և «Дождь» հեռուստաալիքին տրված հարցազրույցներում հայտարարել է, որ Ադրբեջանը չունի այլ միջոց, քան հակամարտության ռազմական եղանակով կարգավորումը։

Մի քանի ամիս անց՝ 2016թ. նոյեմբերի 12-ին, Ադրբեջանի նախագահը բացահայտ կերպով հայտարարեց որ 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումն էր։ Նա, մասնավորապես հայտարարել է. «Մենք երբեք թույլ չենք տա մեր տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա…» Դրանից առաջ նա նաև ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրեն ստիպում են հրապարակայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրագործվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումներ:
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման դիտավորյալ բնույթի մասին է փաստում նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում «չկա խաղաղ բնակչություն», «կան միայն դաշտ և զինվորականներ», և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակային սպառնալիքները ձեռքի տակ եղած բոլոր «ծանր մարտական միջոցների» օգտագործմամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին «ջախջախիչ հարվածներ» հասցնելու մասին։

Կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով՝ Ադրբեջանը հարկադրված էր 2016թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։
2016թ․ մայիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նրանք հաստատում են, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և շեշտում հրադադարի մասին 1994 և 1995 թթ․ համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձևավորումը, ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առկա գրասենյակը, ինչպես նաև շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։

2016 թ․ հուլիսի 20-ին ռուսական կողմը նախաձեռնել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում Սանկտ-Պետերբուրգում, որի ընթացքում կողմերը վերահաստատել են 2016թ․ մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ