14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ծննդյան ամսաթիվն ազդում է մարդու առողջության ու երկարակեցության վրա

ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու ծննդյան ամսաթիվն ազդում է նրա առողջության եւ երկարակեցության վրա: Այսպիսով, համաձայն այդ ուսումնասիրությունների, աշնանը ծնված մարդիկ 40 տոկոսով ավելի մեծ շանս ունեն մինչեւ 100 տարեկան ապրելու, քան օրինակ, նրանք, ովքեր ծնվել են մարտին:

Պարզվել է նաեւ, որ ձմռանն ու գարնանը ծնված մարդիկ ավելի հակված են դեպրեսսիաների եւ շիզոֆրենիայի, գրում է Раут.ру-ն: Մասնագետները կարծում են, որ դա կապված է վարակների հետ, որոնք առավել ակտիվանում են տարվա այդ եղանակներին: Հետեւաբար, այդ շրջանում ծնված մարդիկ ավելի հեշտ են վարակվում:

Բացի այդ, այս հարցում անչափ կարեւոր է D վիտամինի առկայությունը: Այս վիտամինի պակասն ազդում է երեխայի նյարդային համակարգի վրա: Այն երեխաները, որոնք ձմռանն են ծնվում, D վիտամինի պակաս են ունենում, հետեւաբար` նրանց նյարդային համակարգը թույլ է լինում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ