Մուրճով հարվածից հետո երիտասարդը կորցրել է գանգի մի մասը /ֆոտո/
Բրիտանիայում 21-ամյա Ջոզեֆ Ուիլիամսը մուրճով հարձակվել է հարեւանի վրա եւ փխել նրա գլխին, երբ տղան քնած է եղել: Ինչպես պարզվել է, Ուիլիամսը հարված է հասցրել 18-ամյա Հանթլի Քոննորին, քանի որ վերջինը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:
Ձայներ լսելով` հարեւանները ոստիկանություն են կանչել, իսկ երիտասարդը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: բժիշկներին հաջողվել է փրկել Հանթլիի կյանքը, սակայն նա կորցրել է գանգի մի մասը եւ եւ այժմ տառապում է էպիլեպսիայով:
Իսկ ահա 21-ամյա հանցագործին դատարանը դատապարտել է 14 տարվա ազատազրկման: