Տիգրան Քեոսայանը լքել է կնոջը` հանուն Մարգարիտա Սիմոնյանի /ֆոտո/
Հայազգի հայտնի ռեժիոր Տիգրան Քեոսայանը ամուսնալուծվել է դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից` հանուն հայազգի լրագրողուհի Մարգարիտա Սիմոնյանի: Նրանց հարաբերություններն այնքան լուրջ են, որ Սիմոնյանը արդեն երկրորդ երեխային է սպասում նրանից, գրում է dni.ru-ն:
Առաջինը նման սենսացիոն հայտարարություն է արել լրագրող Բոժենա Ռինսկան իր բլոգում, եւ երբ ընթերցողները զարմացել են, թե ինչպես կարող էր նման ամուր ընտանիքը քայքայվել, նա գրել է. ՛՛Ես կարծում էի` բոլորն ամեն ինչ գիտեն՛՛: Նա նշել է, որ մոտ մեկ տարի առաջ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դուստր է ունեցել Քեոսայանից` Մարիանային, իսկ այժմ կրկին հղի է նրանից:
Քեոսայանը կնոջ` Խմելնիցկայայի հետ հասարակության առջեւ վերջին անգամ դուրս է եկել 2011-ի ամռանը` ՛՛Երկու օր՛՛ ֆիլմի պրեմիերային: Դրանից հետո Խմելնիցկայան երկար ժամանակ չէր երեւում, հետո էլ սկսել է միայնակ կամ ընկերուհիների հետ հայտնվել հասարակության առաջ: Հարկ է նշել, որ Խմելնիցկայան եւ Քեոսայանը երկու դուստր ունեն:
Իսկ ահա 2012-ից Քեոսայանն ամենուր հայտնվում էր Մարգարիտա Սիմոնյանի հետ, լրագրողուհին անգամ նկարահանվել է ռեժիսորի «Երեք ընկեր» սերիալում: Ավելի ուշ զույգը Սոչիում սեփական ռեստորանն է բացել, անգամ նրանց ընկերներն են խոսում նրանց սիրավեպի մասին:
Սակայն առայժմ ոչ Խմելնիցկայան, ոչ Քեսոյանը, ոչ էլ Սիմոնյանը չեն հերքել կամ հաստատել այս լուրը: