Ամերիկուհին դատական հայց է ներկայացրել Ջասթին Բիբերի դեմ /վիդեո/
Ամերիկուհին, ում մոտ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի համերգին այցելելուց հետո լսողության հետ խնդիրներ են առաջացել, դատական հայց է ներկայացրել երգչի դեմ` պահանջելով փոխհատուցել իր կրած վնասը 9,23 մլն դոլարով:
Ըստ հայցում նշված տեղեկության` Սթեյսի Ուիլսոն Բեթսը Բիբերի համերգին ներկա է գտնվել 2010-ի հուլիսի 14-ին Օրենգոն նահանգի Փորթլենդ քաղաքում` դստեր հետ:
Կնոջ կարծիքով` երկրպագուները, տեսնելով իրենց կուռքին բեմի վրա, չափազանց բարձր են արտահայտել իրենց էմոցիաները, իսկ Բիբերն ավելի է նրանց ոգեւորել` մետաղյա սարքի օգնությամբ թռչելով հանդիսատեսի գլխավերեւում եւ ձեռքերով կտրուկ շարժումներ անելով:
Բարձր ձայների պատճառով տուժել է կնոջ լսողությունը, եւ այժմ բարձր աղմուկն ու սուլոցները կնոջ ականջներում նրան թույլ չեն տալիս քնել:
Երգիչը կամ նրա ներկայացուցիչներն առայժմ մեկնաբանություններ չեն տվել:
18-ամյա երգիչ Ջասթին Բիբերը հայտնի դարձավ “YouTube”-ում հայտնված հոլովակներից հետո, որտեղ նա կատարում էր իր իսկ հեղինակած երգերը: Երգիչն արդեն 3 ալբոմ է ձայնագրել, որոնք վաճառվել են ավելի քան 15 մլն օրինակով: Չնայած երիտասարդ տարիքին եւ հաջողություններին, “AskMen.com”-ի պորտալի տվյալներով` Բիբերն առաջին տեղն է զբաղեցնում հանրության ամենաշատը ձանձրացրած աստղերի աղյուսակում: Նրա մասին կցանկանային մոռանալ հարցվածների 47 տոկոսը: