11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես հասնել ռելաքսի

Ծովում հանգստանալ պատրաստվողներին բժիշկները նախազգուշացնում են` սառը ջրի մեջ խորասուզվելը վտանգավոր է, անգամ կարող սրտի կանգ առաջացնել: Հարկավոր է օրգանիզմն աստիճանաբար ադապտացնել դրան:

Մասնագետների խոսքով, հանգստացողները եւ հատկապես սրտային հիվանդները արեւի ակտիվ ճառագայթներից պետք է խուսափեն: Դա կարող է նաեւ մաշկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնա: Ճիշտ հանգիստ կազմակերպելու համար խորհուրդ է տրվում շատ քայլել, շատ ֆիզիկական ակտիվություն: Ի դեպ, առավոտյան ժամերին վազել  չի կարելի, որովհետեւ առավոտյան ժամերին մարդն արթնացած է, բայց նրա օրգանիզմը դեռ չի արթնացել:

Խորհուրդ է տրվում ամռանը ուտել շուտ-շուտ եւ քիչ քիչ: Սննդի մեջ պետք է գերակշռեն միրգն ու բանջարեղենը: Խորհուրդ է տրվում օգտագործել օրեկան մինչեւ չորս հարյուր գրամ չեփած միրգ- բանջարեղեն, խուսափել յուղոտ մսից : Օգտակար է սեւ շոկոլադը: Առողջության վրա դրական ազդեցություն է թողնում նաեւ ալկոհոլը` չափի մեջ: Մեկ գավաթ կարմիր գինին, հիսուն գրամ օղին եւ երեք հարյուր հիսուն գրամ գարեջուրը չեն վնասի սիրտ-անոթային համակարգին:

Ֆիզիկական հանգստից բացի, առավել կարեւոր է նաեւ հոգեկան հանգստությունը, որն ինքնին բերում է նաեւ ֆիզիկական հանգստության: Հոգեպես հանգստանալու լավագույն միջոցը ռելաքսն է: Հոգեկան գերլարվածությունը, ասթենիկ սինդրոմը կարելի է բուժել աուտոթրեյնինգի միջոցով:

Հոգեբանները ռելաքսի հասնելու համար խորհուրդ է տալիս աչքերը կենտրոնացնել մի կետի վրա, մինչեւ հոգնեն եւ իրենք իրենց փակվեն: Շնչառական վարժություններ կատարել` րոպե ու կես խորը շնչել եւ արտաշնչել, ինչը կթուլացնի մկանները: Օրվա մեջ տասնհինգ րոպեն բավարար է ռելաքսի համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ