Լեդի Գագան իր սեփական սոցցանցն է բացել
Լեդին Գագան վաղուց է դարձել սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր: Twitter-ի նրա բլոգում գրանցված է ավելի քան 27 մլն օգտատեր, իսկ նրա էջը Facebook-ում կարդում է 52 մլն օգտատեր: Սակայն երգչուհին որոշել է ավելի առաջ գնալ եւ բացել է իր սեփական սոցցանցը, որը կոչվում է “Little Monsters”` “փոքրիկ հրեշիկներ”: Այդպես են իրենց կոչում Գագայի երկրպագուները, իսկ ինքը` Գագան, իրեն անվանում է “հրեշիկների մայրիկ”:
Կայքը իր այցելուներին ողջունում է “բարի գալուստ տուն, փոքրիկ հրեշիկներ”:
Գագայի կայքում օգտատերերը կարող են լուսանկարներ տեղադրել, հղումներ տալ, շփվել, ինչպես նաեւ գնել իրենց “մայրիկի” համերգի տոմսերը:
Լեդի Գագայի օրինակին շատ աստղեր են պատրաստվում հետեւել: Արդեն գոյություն ունեցող կայքերում էջեր բացելն արդեն հետաքրքիր չէ աստերի համար, բացի այդ, ապագան հենց սեփական սոցցանցերն ունենալու մեջ է: Կարեւորը` չշփոթել գաղտնաբառերը: