24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Փաշինյանը բանակցային վատ ժառանգություն ստացած լիներ, անցած երկու տարում ստատուս-քվոյի հարցում իներցիայի ուժով այսքան ամուր դիրքեր չէր ունենա. Արտակ Զաքարյան

Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճի ձևաչափին մասնակցելը բոլորովին անտեղի էր, մեզ չհաջողվեց միջազգային հանրությանը շահեկանորեն ներկայացնել մեր դիրքորոշումը, և անհասկանալի մնաց՝ որն է արցախյան հակամարտության լուծման մեր տեսլականը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Այն, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, կարգավորում չէ, այլ հիմնադրույթ: Երբ խոսվում է միկրոհեղափոխության մասին, պետք է հասկանալ՝ ի՞նչն ենք ինչով փոխարինում: Անհեթեթություն է այն պնդումը, թե Թավշյա հեղափոխությունը կանխեց հողերի հանձնումը: Եթե Փաշինյանը բանակցային վատ ժառանգություն ստացած լիներ, անցած երկու տարում ստատուս-քվոյի հարցում իներցիայի ուժով այսքան ամուր դիրքեր չէր ունենա»,- ասել է նախկին փոխնախարարը:

Ըստ Զաքարյանի՝ նախկին երեք նախագահների օրոք ԼՂ հարցում գերտերությունների շահերի համադրման առումով արվել է հնարավոր ամեն ինչ՝ հասնելու մեզ ցանկալի լուծումների, սակայն անհասկանալի է՝ այս հարցում ինչ գործընթաց է վարում գործող իշխանությունը:

Զաքարյանի կարծիքով՝ բանակի խնդիրներին, այդ թվում՝ ոչ մարտական կորուստներին, չի կարելի էմոցիոնալ տեսակետից մոտենալ և դրանք շահարկման առարկա դարձնել. «Խնդրի լուծման ուղին պաշտոնանկությունները կամ քրեական գործերը չեն, դրանք ընդամենը հատվածական լուծումներ են: Սպան այսօր երկրորդ պլան է մղվել, նա դարձել է բոլոր բացասական երևույթների մարմնավորողը, իսկ զինվորը գերկարևորված է: Այդպես չպետք է լինի»:

 Արտակ Զաքարյանի պնդմամբ՝ այսօր բանակը չափից դուրս բաց է հասարակության առջև, և շատ իրավապաշտպաններ նվազագույն խախտումների արձանագրման դեպքում սկսում են խաղալ բանակի հեղինակության հետ. «Բոլորս պետք է զերծ մնանք բանակային թեմաների վերաբերյալ կամայական արտահայտություններ անելուց: Նույնիսկ մեկ զինվորի, ենթասպայի, սպայի կորուստը մեզ համար շատ մեծ վիշտ է: Ամեն առանձին դեպքով պետք է հասկանալ այդ կորուստների պատճառները»:

Զաքարյանի կարծիքով՝ սպայական անձնակազմի ընտրության և համալրման ընթացակարգը դեռևս արդյունավետ չի գործում, սպայակազմը պետք է համալրել ինտելեկտուալ կադրերով: «Սպան պետք է հանրային ուշադրության կենտրոնում լինի և բացարձակ հարգանք վայելի: Զինվորի որպիսությունը կախված է սպայից, նա է բանակի ողնաշարը»,- ասել է Զաքարյանը՝ հավելելով. «Հասարակությունն էմոցիոնալ կերպով է մոտենում բանակին, և այդ դեպքում տեսնում ենք միայն զինվորների խնդիրները, իսկ սպան մնում է թերարժևորված»:

Դավիթ Սարգսյան

tert.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ