ԱԳՆ-ների՝ 5 ժամ առաջ սկսված հանդիպման ավարտի մասին տեղեկություն չկա․ Աշոտյան
Ժնևում 5 ժամ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ավարտի մասին այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա:
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ սեղանին չկա բանակցային փաստաթուղթ, ապա այսքան երկար տևող հանդիպման ընթացքում կողմերը՝
- Netflix-ով նայում են ՎԻԿԻՆԳՆԵՐ-ի բոլոր սեզոնները:
- Միասին ընթերցում են Տոլստոյի “Պատերազմ և խաղաղություն”-ը՝ շվեդերենով:
- Play Station են խաղում, խաղը թեժ է, մոռացել են ժամին նայեն:
- Խաշից հետո արդեն 4-րդ տաք ուտեստն են բերում:
- Զոհրաբ Մնացականյանը բառ առ բառ պատմում է Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի մասնրամասները:
- Մամեդյարովն իր գործընկերոջ հետ կիսվում է քաղաքական ընդդիմախոսների գրպանը թմրանյութ և Կալաշնիկով գցելու ադրբեջանական փորձով:
- Միասին քննարկում են, թե ինչ քըխ էին Սերժ Սարգսյանը, Էդուարդ Նալբանդյանը ու հանրապետականները:
Ու տենց:
Չէ փաստաթուղթ չկա, Մադրիդյան սկզբունքները մերժվել են:
Գրում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը: