Համաշխարհային աստղի դստերը փրկել են հերոինի գերդոզավորումից /ֆոտո/
Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովիի դստերը` 19-ամյա Ստեֆանիին, ոստիկանությունը գտել է անգիտակից վիճակում` Նյու Յորք նահանգի Քլինթոն քաղաքի քոլեջի հանրակացարանում: Աղջիկը գիտակցությունը կորցրել է հերոինի գերդոզավորումից:
Ստեաֆանիի սենյակում ոստիկանները հայտնաբերել են ոչ մեծ քանակությամբ հերոին, ինչպես նաեւ մարիխուանա եւ այլ տեսակի թմրանյութեր: Հիվանդանոցում բժշկական օգնություն ստանալուց հետո նրան եւ եւս մեկ ուսանողի ձերբակալել են թմրանյութեր պահելու համար:
Ներկա պահին աղջկան ազատ են արձակել, սակայն նա ստիպված կլինի ներկայանալ դատարան: Ոչ ռոք աստղը, ոչ էլ քոլեջի տնօրինությունն առայժմ չեն մեկնաբանել միջադեպը: Սակայն նրանց ընտանիքի ընկերներից մեկը հայտնել է, որ Ջոն Բոն Ջովին շատ զայրացած է, քանի որ նրանց վաղուց է հայտնի թմրանյութերի հետ Ստեֆանիի ունեցած խնդիրների մասին, սակայն նրանք ոչ կի կերպ չեն կարողանում աղջկան վերականգնողական կենտրոն ուղարկել:
“Բոն Ջովի“ռոք խմբի անփոխարինելի առաջատարն ավելի քան 20 տարի ամուսնացած է Դորոտեա Հերլիի հետ: Նրանք 4 երեխա ունեն: Ավագ երեխան դուստրն է` Ստեֆանին, ինչպես նաեւ 3 որդիները` Ջեսին, Ջեյկոբը եւ Ռոմեոն: