07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Նորաձևության վերջին տենդենցները՝ ծղոտե գլխարկներ, կամբինիզոններ, սպորտային կոշիկներ

Արդեն ներկայացրել ենք, թե որ գույներն են նորաձև այս ամռանը:

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը Henaran.am-ի ընթեցողներին նաև ներկայացնում է, թե որ հագուստներն են նորաձև: Նա ասում է, որ ինչպես վերջին բոլոր սեզոններին, այս ամռանը ևս նորաձև են պրինտերը: ՛՛Օրինակ՝ ծաղկային պրինտն իր տարբեր տեսակներով, տարբեր գույնի ծաղիկներով հագուստի վրա, թե մի գույնի, թե տրոպիկական ծաղիկներ կամ բույսերի պատկերներով՛՛:

Ըստ բլոգերի՝ սրանք ամառային տրամադրություն են հաղորդում: Նորաձև են նաև կամբինիզոնները:

Մարիաննա Քաբաբյանը նորաձև լինել ցանկացողներին խորհուրդ է տալիս ունենալ ծղոտե գլխարկներ՝ ֆեդորաներ: ՛՛Դրանք ակտուալ են թե տղամարդկանց համար, թե կանանց: Արդեն երկու սեզոն է՝ դրանք նորաձևությունը գնահատողների զգեստապահարանի կարևոր մասն են կազմում՛՛,-նշում է նա:

Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա մեր զրուցակիցը շեշտում է՝ նորաձև են ծղոտե կոշիկները: Նախորդ սեզոններից այս ամռանը պահպանվել է նորաձևության տենդենցներից մեկը՝ սպորտային կոշիկները: ՛՛Վառ սպորտային կոշիկներն են նորաձև, որոնք վաղուց սպորտով զբաղվելու համար չեն, նորաձև մարդիկ դրանք կրում են թեկուզ դասական ձև ունեցող հագուստի հետ՝ կիսաշրջազգեստների ու շրջագեստների, որոնց հետ նախկինում միայն հատուկ կոշիկներ էին կրում՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ