15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կրեք միագույն հագուստ. որ գույներն ու զարդերն են նորաձև այս ամռանը

Այս ամռանը նորաձև է կրել միագույն հագուստ: ”Հիմնական ակցենտն արվում է մեկ գույնի վրա ու ամենանորաձև գույներն են սևը, սպիտակը, վարդագույնն ու երկնագույնը, պաստելային այդ գույները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

Զարդերցի այս անգամ շեշտը դրվում է մարգարիտի վրա: ”Շատ վառ տենդենց կա` մարգարիտ կրելու, նորաձևության բոլոր տները մարգարիտներ են օգտագործում իրենց հավաքածուներում, ու դրանք շատ մեծ տարածում են գտել ”Շանել”, ”Դիոր” նորաձևության տների հավաքածուներում: Շատ մեծ տեղ է տրվել մարգարտե զարդերին` թե ակնջօղերին, թե վզնոցներին, թևնօցներին ու մատանիներին` մատի տարբեր մասերում դրվելու համար, և ինչքան շատ, այնքան լավ”,-պատմեց բլոգերը:

Նա հիշեցրեց, որ նախորդ սեզոններին համար մեկ տենդենցներից էին կոլյեները, սակայն հիմա դրանք ինչ-որ տեղ հետ են մղվում: ”Հիմա խոշոր թևնոցների ու ականջօղերի վրա է շեշտը դրվում”,-նկատեց Քաբաբյանը:

Վերջինս ասաց նաև, որ նորաձև է դարձել հնդկական հինայի միջոցով ձեռքը նկարազարդելը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ