13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Զովունիում էմոականները գերեզմաններ են պղծել

Արդեն 2 օր է, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչները հերթապահություն են իրականացնում Զովունի գյուղի գերեզմանատանը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «2 օր առաջ այցելեցինք մեր հարազատների շիրիմներին ու ականատես եղանք վանդալիզմի։

Ըստ մեր տեղեկությունների՝ էմոականները ինչ-որ ծիսակատարություններ են կատարել ու 60-ից ավելի գերեզմաններ պղծել ու վերածել են ծիսակատարության կենտրոնի։ Գրեթե բոլոր շիրմաքարերն ու տապանաքարերը վնասվել են, ու հիմա մասնագետներին ենք խնդրել, որպեսզի գան ու նախկին տեսքին բերեն։ Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ այս աստիճանի սրբապիղծ կլինեն։

Օրեր առաջ էլ լսել էինք, որ նույն բանը կատարվել է Նուբարաշենի և Չարենցավանի գերեզմաններում։ Հիմա չգիտենք էլ՝ դիմե՞նք ոստիկանություն, չդիմե՞նք… մեր ուժերով հերթապահություն ենք իրականացնում, որպեսզի գտնենք այդ սրբապիղծին կամ սրբապիղծներին։

Կան գերեզմաններ, որոնց տերերը դեռ չգիտեն սրա մասին ու առաջիկայում, երբ այցելեն իրենց հարազատների շիրիմներին, կտեսնեն վայրագությունները»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը՝ shamshyan.com

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ