15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այգեգործից պահանջել են ազատվել վիրավորական տեսք ունեցող թփից

Անգլիական Յորքշիրի ոստիկանությունը դիմել է այգեգործներց մեկին` խնդրելով նրան փոխել վիրավորական տեսքով թփի տեսքը, որը մարդու միջնամատ է հիշեցնում: 53-ամյա Ռիչարդ Ջեքսոնի հետ զրույցում իրավապահ մարմինները  հայտնել են, որ վերջերս թփի արտաքին տեսքի կապակցությամբ բողոք են ստացել:

Ջեքսոնն իր հերթին պատմել է, որ այդ թուփն իր այգում աճում է արդեն 8 տարի, եւ ինքը հատուկ այնպես է կտրում դա, որպեսզի վերջինս պահպանի իր տեսքը: Այգեգործը նշել է, որ այս ընթացքում ոչ ոք չի բողոքել իր թփի տեսքից` ասելով, թե դա  վիրավորական ժեստ է հիշեցնում:

Երբ ոստիկանները խնդրել են այգեգործին ձեւափոխել թուփը, նրանք պատճառաբանել են, որ այն իբր թե խախտում է հասարակական կարգը: Ջեքսոնը բացասական պատասխան է տվել ոստիկանների խնդրանքին եւ հավելել. “Կարծում եմ` բավականին տարօրինակ է, երբ ինչ-որ մեկը գալիս է ձեր տուն եւ ասում, թե ինչ տեսք պետք է ունենան ձեր այգու թփերը“:

Միաժամանակ հարեւան Ստաֆֆորդշիրի բնակիչներն ակցիա են կազմակերպել` ի աջակցություն արտասովոր թփի պահպանման:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ