18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մերկանալն անարդյունք էր. Մադոննան այժմ զենքով է երգում /վիդեո/

Մադոննան խախտել է շոուի ժամանակ զենք չօգտագործելու շոտլանդական ոստիկանության կողմից սահմանված արգելքը, գրում է “Daily Record”-ը:

Երգչուհին առաջին անգամ ելույթ է ունեցել Շոտլանդիայում հուլիսի 21-ին: Համերգը կայացել է Էդինբուրգի “Murrayfield” մարզադաշտում: Ենթադրվում էր, որ եթե Մադոննան խախտի օրենքը, համերգը կընդհատվի: Չնայած որ բեմին զենք է հայտնվել, իրավապահ մարմինների կողմից պատասխան քայլեր չեն ձեռնարկվել:

Մադոննայի եւ նրա պարողների կողմից զենք օգտագործելը միշտ էլ հիմարություն է եղել, սակայն Կոլորադոյում տեղի ունեցածից հետո դա վայրենության տպավորություն է թողնում”,-նշել է “Mothers Against Guns” կազմակերպության ներկայացուցիչներից մեկը` նկատի ունենալով հուլիսի 20-ին Կոլորադոյի Ավրորա քաղաքի կինոթատրոնում տեղի ունեցած միջադեպը, երբ Ջեյմս Հոլմս անունով երիտասարդը ֆիլմի պրեմիերայի ժամանակ կրակեց մարդկանց վրա: Շոտլանդական ոստիկանությունը դեռ մինչեւ այդ միջադեպն էր խնդրել Մադոննային չօգտագործել զենք բեմի վրա:

Մադոննան շարունակում է իր համաշխարահային շրջագայությունը` ներկայացնելով իր նոր ստուդիական` “MDNA” ալբոմը, որը 12-րդն է երգչուհու դիսկոգրաֆիայում:

http://youtu.be/oyKesa52G5I

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ