Ջոնի Դեփը ցանկանում է հաշտվե՞լ Վանեսա Պարադիի հետ
Հոլիվուդյան աստղ Ջոնի Դեփը ժամանել է Ֆրանսիա, որպեսզի արձակուրդն անցկացնի երեխաների եւ մոդել Վանեսա Պարադիի կողքին, որի հետ նրանք պաշտոնապես բաժանվեցին մեկ ամիս առաջ: Զույգը միասին ապրել է 14 տարի: Նրանք 2 երեխա ունեն` 13-ամյա Լիլին եւ 10-ամյա Ջեքը:
Զույգին մոտ աղբյուրները հայտնել են, որ Ջոնին Վանեսային հուզիչ նվեր է մատուցել` հնաոճ ոսկե կուլոն` “իմ սիրտը միշտ քեզ հետ է” գրառումով:
Հավանաբար Ջոնին մտադիր է հաշտվել Վանեսայի հետ: Դերասանի համար կարեւոր է ցույց տալ իր երեխաներին, որ իրենք, միեւնույն է, ամուր ընտանիք են մնում, չնայած ծնողների անհաշտությանը: Զույգի ընկերները կարծում են, որ նրանց պարզապես որոշ ժամանակ հարկավոր է հեռու մնալ Հոլիվուդից, ինչով էլ ներկա պահին զբաղված են Ջոնին եւ Վանեսան: