22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը գյուղական դպրոցներում էր /ֆոտո/

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երեկ՝ մայիսի 22-ին  այցելել է մարզի  Հարժիս, Նորավան և Իշխանասար համայնքներ: Քննարկվել են համայնքների առջև ծառացած օրախնդիր հարցեր և տեղում  տրվել են լուծումներ:Ի դեպ, Վահե Հակոբյանը եղավ այդ համայնքների դպրոցներում՝ խոստանալով օգնել ուսհաստատություններին:

Նշենք նաեւ, որ մարզպետի առաջարկությամբ “Լեռնահայաստան” հիմնադրամից Սյունիքի մարզի 1315 շրջանավարտի 10 հազարական դրամ է տրվել: Ներկայացնում ենք Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը:

 “Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու տոնական առիթով: Այսօր դուք նոր էջ եք բացում ձեր կյանքում, իսկ հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ միշտ՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով ձեր հոգում:

 Այս տոնական օրը նաեւ խորհրդանիշ է նոր սկզբի եւ հեռանկարների, հասուն եւ պատասխանատու որոշումների:
Հանդիսավոր այս օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ, համոզված եմ, դուք էլ շնորհակալության, գնահատանքի ու երախտիքի խոսք եք ուղղում ձեր ուսուցիչներին՝ տանելով ձեզ հետ նրանց բարի խորհուրդներն ու պատգամները:

Վստահ եմ, որ դուք արժանավոր քաղաքացիներ եք եւ ձեր մարդկային որակներով, ձեռքբերումներով ու հաջողություններով նպաստելու եւ ձեր ավանդն եք բերելու մեր պետության հետագա զարգացմանն ու հզորացմանը: 

Թող ձեզնից յուրաքանչյուրը գտնի ինքնահաստատման ճշմարիտ ու արժանապատիվ ուղին եւ թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու նվիրական իղձերը :
Երջանկություն եւ հաջողություններ ձեզ՝ սիրելի՜ շրջանավարտներ”,-ասված է ուղերձում:

Լուսանկարները ֆոտոլրագրող Նվեր Զելյայի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ