28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր

Արդյո՞ք պետության շահը և իշխանության շահը նույնական են, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է առաջնային։ Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը, և, բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումը ավելի խիստ  կարող է դառնալ՝ մեր դեպքում․ ո՞ւմ շահն է առաջնային՝ Նիկոլի՞նը, թե՞ պետությանը։

Եթե կոնկրետ դեպքերը քննարկենք, ապա  տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից։

Օրինակ, ո՞ւմ շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը՝  հաստատ պետության շահերից չի բխում, կամ ո՞ւմ շահերից է բխում ոչ թե բարեփոխել, այլ դիսկրիդիտացնել դատական համակարգը՝ հաստատ պետության շահերից չի բխում, կամ, ո՞ւմ շահերից է բխում խորհրդարանը լցնելը ապաքաղաքական զանգվածով՝ հաստատ դա պետության շահերից չի բխում։

Այդ դեպքում ում շահերից է դա բխում, ակնհայտ է, որ դա բխում է նման որոշումները ընդունողի շահերից և այդ ամենի իրավացիությունը կարելի է մեկ քայլից այն կողմ մտածել չկարողացող, կամ չուզող, կարծրատիպերով շարժվող մարդկանց տարբեր եղանակներով ներարկել։ Փոորձը ցույց է տալիս, որ կարճատև ժամանակով դա հնարավոր է։

Մյուս կողմից Նիկոլին չի կարելի մեղադրել, որովհետև պետության շահը հանրության համար ձևակերպված չի և դրանում ժողովուրդը չէ, որ մեղավոր է։ Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում, դեռևս պարզ չի։ Այս առումով Նիկոլը մեղավոր չի:

 

Ստեփան Դանիելյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ