Կավելանա՞ն կոռուպցիոն ռիսկերը
”Կրթության մասին” և ”Հանրակրթության մասին” ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքների նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց, որ եթե նախագիծը պարտադրում է 12-ամյա կրթություն, արդյոք ապահովո՞ւմ է նաև գյուղական համայնքներում համապատասխան պայմաններ։ ՛՛Այն գյուղերը, որ ավագ դպրոցներ չկան և դուք պարտադրելու եք պարտադիր 12-ամյա կրթություն, կստացվի այնպես, որ նոր կոռուպցիոն ռիսկեր կառաջացնի, խոսքը գյուղական դպրոցների մասին է՛՛-հարցրեց նա։
ՀՀԿ պատգամավորը նաև հետաքրրքվեց, թե հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնդիրն ինչպես են տեսնում, եթե ասում են, որ պարտադիր է 12-ամյա կրթությունը։
Աշոտյանը նշեց, որ գյուղերում հիմնականում միջնակարգ դպրոցներ են, որտեղ կան ավագ կրթական աստիճանի դասավանդում։ ՛՛Մենք վերջին տարիներին, այն դպրոցներին, որոնք պատրաստ են անցնել 12-ամյա կրթությանը, ադ դպրոցներին թույլատրել ենք, որոնք հիմնականում Շիրակի մարզից են՛՛:
՛՛Օրենքը անցնելու պարագայում այդ անցումային հատվածը նաև այդ աշխատանքները պետք է տարվեն, որ հասկանաքմ թե գյուղական համայքներում ինչպիսի դպրոցական ցանց վերաձևելու կարիք կա՛՛,-նշեց նա։ Ինչ վերաբերում է հատուկ կարիքով երեխաներին, ապա նախարարը նկատեց, թե այսօր էլ հանրակրթության մասին օրենքը սահմանում է, որ պարտադիր կրթությունն 9-ամյա է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող խմբերի։