22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլի մերձագույն շրջապատը այլեւս չի ցանկանում հանցակից լինել . Իրավունք

Իշխանությունը զավթած խմբակի անկարողությունը  երկիրը կառավարելու գործում ակնհայտ է: Այդ անկարողությունը դրսեւորվում եւ ընդգծվում է ամեն օր: Հայաստանում որեւէ մեկը չգիտի ինչպիսի սոցիալ-տնտեսական ծրագիր ունեն քայլոները, դատարանների շուրջ հակասահմանադրական խառնաշփոթը նույնպես պարզ չէ, թե ուր է տանելու: Ինչ վերաբերվում է Արցախի հարցին, այստեղ նույնպես որեւէ հստակություն չկա: Փոխարենը` կան կասկածներ, որ Նիկոլը ժողովրդի թիկունքում ինչ-որ մի դավադիր ծրագրի մասնակից է դարձել:

Այս համատարած շիլա-շթոփը, որը տիրապետող է դարձել Հայաստանում ակնհայտորեն հանգեցնում է այն եզրակացության, որ իշխանությունը զավթած ու սահմանադրական կարգը խախտած նիկոլական խմբակը շուտով պետք է հեռանա իշխանությունից: Ընդ որում,  այդ զգացողություը կա ոչ միայն հանրության  մեջ, այլ հենց  նիկոլականներն են խոսում իրենց  մոտալուտ հեռացման մասին: Վերջերս  քայլորենի ֆրակցիայի պատտգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ապա նրանց վարչախումը կհեռանա: Այսօր էլ ապօրինի Ազգահին ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է հայտարարում, որ. «Մի օր հաստատ փոխվելու է իշխանությունը, միանշանակ»: Սակայն ամբողջ հարցը հետեւյալն է` միանշանակ իշխանափոխություն տեղի ունենալուց հետո ի՞նչ է լինելու երկրում սահմանադրական կարգը խախտելով իշխանության բռաբազվումն իրականացնողների հետ, չէ՞ որ Նիկոլը եւ իր հանցակիցները կատարել են ծանրագույն  քրեական հանցանքներ նախ բռանազվթելով գործադիր իշխանությունը` 2018թվականիի մայիսին, ապա նույն թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Փաշինյանը իր  ծայրահեղական կողմնակիցների հետ զավթեցին օրինական ընտրված Ազգային ժողովը, իսկ արդեն 2019 թվականի մայիսի 19-ին  փորձ կատարեցին զավթել դատական իշխանությունը: Եվ ակնհայտ է, որ իշխանությունը զավթողներին հեռացնելուց հաջորդ իսկ օրը հարց է  դրվելու վերոհիշյալի համար պատասխայատվություն կրելու մասին: Եվ այսօր քայլոները հենց դրանից են սարսափում: Նույն Ալեն Սիմոնյանը  հայտարարում է, որ իշխանափոխությունից հետո. «Եթե պիտի վրեժ լուծեն դա արդեն իրավական կատեգորիա չէ»: Մի խոսքով, քայլոները սարսափում են թե՛ վրեժից, որը իսկապես իրավական կատեգորիա չէ, թե՛ արդար դատից, որը հենց իրավական կատեգորիա է:

Ընդ որում, հատկանշական է, որ քայլոները սկսել են բոլոր հնարավոր միջոցներով տարանջատվել Նիկոլի հակասահմանադրական  գործերից: Նույն Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ նա անձամբ  դատարանները արգելափակման կոչ չի արել եւ խուսափեց  հավանության արժանացնել այդ առումով Նիկոլի հնչեցրած կոչը:

Ավելին, նա առաջարկեց  դատարանների աշխատանքի արգելափակման հարցերը ուղղել կա՛մ Նիկոլին, կա՛մ իրավաբաններին: Սա նշանակում է, որ Նիկոլի մերձագույն շրջապատը  այլեւս չի ցանկանում  հանցակիցը լինել  Նիկոլի կատարած  հանցանքներում: Շատ շուտով ապագա պատասխանատվության տեսլականը  ողջ ուժով  կհառնի յուրանքանչյուր քայլոյի առջեւ եւ սրանցից ամեն մեկը կփորձի ամենաճարպիկ առնետի նման  փախնել խորտակվող Նիկոլի նավից, մենակ թողնելով Նիկոլին իր կատարած հանցանքների հետ:

Սակայն  Նիկոլն էլ այն միամիտը չի, որ չհասկանա, որ մի օր  իր հանցավոր  խունտայի  օրերը  հատվելու են  եւ հաջորդ օրը նա հայտնվելու է մեղադրյալի աթոռին: Ասում են, որ այդ հսակայական գումարները, որոնք  արդեն իսկ  կուտակել է «ազգընտիրը» արդեն Հայաստանից դուրս են հանվել եւ չի բացառվում, որ Նիկոլը  ավելի շուտ կկատարի «իր քայլը» եւ կթողնի  իր թիմին խորտակվող նավի վրա, իսկ ինքը օր առաջ  կհայտնվի արտասահմանյան մի որեւէ տաքուկ վայրում:

Այդ դեպքում,  իհարկե, ամբողջ  պատասխանատվությունը կընկնի  իր թիմի  այն անդամների վրա,  ով չի հասցնի փախնել: Եվ նրանք պատասխան են տալու ե՛ւ իրենց, ե՛ւ Նիկոլի համար: Այդպես է եղել շատ երկրներում, շատ բռնապետիկների պարագայում: Վերջինը, հավանաբար, Յանուկովիչի հաջողված թռիչքն էր Կիեւից, երբ վերջինս թողնելով իր թիմը  հաջողությամբ վայրէջք կատարեց Ռուսաստանում, իսկ թիմի անդամները, որոնք չհասցրեցին փախնել, նույնպես տեղափոխվեցին, սակայն բանտախցերը: Ահա այսպիսի ուսանելի պատմություն հեղափոխական քայլոների համար:

Ա. Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ