22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Բարի գործ» անելու մշակույթը սկսվել է ձեր հայտնվելուց շատ առաջ: Շուշանիկ Արևշատյանն Աննա Հակոբյանին մեղադրում է հրապարակավ ստելու մեջ

 «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ասուլիսում հնչեցրած որոշ հայտարարությունների։ Նա գրել է․

«Ես ոչ «կարմիրների» կողմից եմ, ոչ` «սպիտակների», ես արդարադատության կողմից եմ, սոցիալական և բարոյական։

Հաճախ ուզում եմ լռել ու ոչինչ չխոսել, բայց լինում են իրավիճակներ, որոնք խաթարում են իմ ներքին անդորրը, և ես սկսում եմ բորբոքվել։

Ահա երեկ aravot.am կայքում կարդացի Աննա Հակոբյանի հարցազրույցը, որը նա տվել էր Կոմիտասի թանգարանում մամլո ասուլիսի ժամանակ։

Մասնավորապես խոսվում էր այն մասին, որ նախկինում Ռիտա Սարգսյանի հիմնադրամներին (նկատի ունեն «Նվիրիր կյանք» և «Արագիլ» հիմնադրամները.- Ա.Վ.) բարեգործական նվիրատվությունները մենաշնորհային բնույթ էին կրում, այսինքն` ոչ բոլորը իրավունք ունեին այդպիսի նվիրատվություններ կատարել։

«Մենք առաջին օրվանից ենք ասել, որ այդպիսի խնդիրներ չունենք ոչ նախկին, ոչ ներկա, և ոչ էլ ապագա մարդկանց հետ։ Մեր հիմնադրամով մենք նոր մշակույթ ենք ուզում մտցնել, որը Հայաստանի Հանրապետությունում դեռ չի եղել։ Մենք չենք քաղաքականացնում բարեգործությունը, դա մեզ չի վերաբերում» (մեջբերման ավարտը)։

Ինձ` որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի խորհրդի անդամի, Աննա Հակոբյանի այդ «անկեղծությունը» ապշեցրեց։

Նախ՝ խիստ անարդար է հրապարակայնորեն արտահայտվել բացահայտ սուտ բաների մասին։

Բավական կլիներ, որ տիկին Հակոբյանը մտներ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կայք ու հաշվետվությունների բաժնում տեսներ հենց այն մարդկանց, ովքեր տարիների ընթացքում իրենց համեստ ներդրումն են կատարել` 500, 1000, 2000 դրամ։ Դրանք և քաղաքային դպրոցների աշակերտներն են, և թոշակառուները, և հասարակ քաղաքացիները, ովքեր հիմնադրամի աշխատանքների մասին յուրաքանչյուր հեռուստատեսային եթերից կամ բարեգործական համերգներից հետո հաճույքով, առանց համաձայնության մենաշնորհների, լուռ ու համեստորեն իրենց գործն են արել։

Մի քանի անգամ մենք բարեգործական աճուրդներ ենք անցկացրել, որոնց ընթացքում իրենց աշխատանքները անհատույց կերպով մեզ էին տրամադրում երևանյան նկարիչները։ Յուրաքանչյուրին, ով իր փոքրիկ ներդրումն է կատարել այդ գործում, հիմնադրամը շնորհակալություն էր հայտնում «Հիմնադրամի ընկեր» հատուկ կրծքանշանի կամ շնորհակալական նամակի միջոցով։

Այնպես որ, «բարի գործ» անելու ու դրա համար «շնորհակալություն» հայտնելու մշակույթը սկսվել է ձեր հայտնվելուց շատ առաջ, տիկին Հակոբյան։

Ձեր կողմից այլ մշակույթ է մտցվում բարեգործության մեջ. ձեզ հիմա չի հետաքրքրում «ոչ գումարի ծագումը, ոչ այն, թե այդ գումարը ինչպես է հայտնվել բարեգործի ձեռքում, թե ինչպիսին է այդ փողերի բնույթը»։

Այլ կերպ ասած` վերադարձրեք թալանածը ոչ թե պետական բյուջե, այլ մեր կոշտուկներով պատված ձեռքերին, ու դրանք բարի գործի կծառայեն։

Ես չեմ ուզում քննադատել ձեր որոշումը, բայց որպես մի մարդ, ով ազնվորեն աշխատել է ի շահ հիմնադրամի, պահանջում եմ առավելագույնս կոռեկտ լինել ձեր հարցազրույցներում ու շաղ չտալ արտահայտություններ, որոնք վիրավորում ու նվաստացնում են այն մարդկանց աշխատանքը, ովքեր մոտ 450 մանկական կյանքեր են փրկել։

Ստորև ներկայացնում եմ հաշվետվությունների ու մենաշնորհային դրամական նվիրատվությունների   հղումները   ձևաչափով»։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ