16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ովքեր են հայտնի քաղաքական գործիչների սիրուհիները /ֆոտոշարք/

Համաշխարհային քաղաքական գործիչների անձնական կյանքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում, հատկապես հասարակությանը հետաքրքրել է նրանց անձնական կյանքը, սիրուհիների առկայությունը: fishki.net-ը ներկայացրել է հայտնի համաշխարհային քաղաքական գործիչների սիրուհիներին:

Մերիլին Մոնրո եւ Ջոն Քենեդի

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի եւ հանրահայտ դերասանուևհի Մերիլին Մոնրոյի սիրավեպի մասին խոսում են մինչեւ հիմա: Հայտնի է, որ նրանց սիրավեպն սկսվել է 1961 թվականին, երբ Քենեդին արդեն նախագահ էր: Շատերը համոզված են եղել, որ դերասանուհու մահվան պատճառն իրականում հենց այդ սիրավեպն է եղել, սակայն դրա ապացույց այդպես էլ չի հայտնաբերվել: 1962-ի օգոստոսի 4-ին Մոնրոն հայտնաբերվել էր մահացած սեփական բնակարանում:

Կարլա Բրունի եւ Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Բրունիին հանդիպել է 2007-ին եւ գրեթե անմիջապես բաժանվել է կնոջից ու ամուսնացել Կարլա Բրունիի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել 2008-ի փետրվարի 2-ին:

Ժյուլի Գայե եւ Ֆրանսուա Օլանդ

Բոլորովին վերջերս` փետրվարի 10-ին, Closer հանդեսը հրապարակեց տեղեկատվություն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Ժյուլի Գայեի սիրավեպի մասին: Նրանք նաեւ լուսանկարներ էին հրապարակել, ինչից հետո Օլանդը եւ նրա քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը բաժանվեցին, քանի օր Օլանդն այդպես էլ չհերթեց այդ տեղեկատվությունը:

Աննա Պենժո եւ Ֆրանսուա Միտերան

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի եւ Աննա Պենժոյի սիրավեպի մասին գիտեին գրեթե բոլորը, Միտերանն անգամ գաղտնի կերպով իր նստավայրում բնակարան էր հատկացրել սիրուհուն:

Գրասա Սիմբինե եւ Նելսոն Մանդելա

Սիմբինեն երկար տարիներ եղել է Մանդելայի սիրուհին եւ միայն 52 տարեկանում է ամուսնացել նրա հետ, երբ Մանդելան արդեն 80 տարեկան էր:

Ալանա Գագլոեւա եւ Միխայիլ Սահակաշվիլի

Երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սիրավեպ ունի իր մամուլի քարտուղար Ալանա Գագլոեւայի հետ, եւ նույնիսկ տեղեկատվություն կար, որ նա Սահակաշվիլիից տղա երեխա է ունեցել:

Վերա Բեյկեր եւ Բարաք Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախկին վարորդը պատմել է, որ Օբաման մեկ անգամ դավաճանել է կնոջը, իբր Օբաման սիրավեպ է ունեցել իր 29-ամյա օգնական Վերա Բեյկերի հետ: Ըստ վարորդի` Միշել Օբաման իմացել է այդ մասին եւ արել է հնարավորը` ամուսնու սիրավեպին վերջ տալու համար:

Գալինա Կոլոնիտսկայա եւ Մուհամար Քադաֆի

WikiLeaks մի անգամ գրել է , որ Մուհամար Քադաֆին սիրավեպ է ունեցել 38-ամյա բուժքույր Գալինա Կոլոնիտսկայայի հետ:

Իրինա Աբելսկայա եւ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսում լուրեր են պտտվում, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ նրա բժիշկ, երկրի ամենահայտնի բժիշկներից Իրինա Աբելսկայան սիրավեպ ունեն եւ անգամ համատեղ տղա երեխա ունեն:

Ալինա Կաբաեւա եւ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինի եւ սպորտսմենուհի Ալինա Կաբաեւայի հնարավոր սիրավեպի մասին խոսվում է արդեն տարիներ շարունակ: Այդ խոսակցություններն ավելի ակտիվացան Պուտինի ամուսնալուծությունից հետո:

Վիկտոր Յանուկովիչ եւ Ելենա Լուկաշ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվան հետ միանգամից երկու կնոջ անուն է կապվում` լրագրող Ալյոնա Բերեզովսկայա եւ Ելենա Լուկաշ: Ըստ տեղեկությունների` նրանք երկուսն էլ նախկին նախագահի սիրուհիներն են եղել, ընդ որում` Յանուկովիչն ապրել է Լուկաշի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ