Սյունիքի մարզպետն ու ԱՄՆ դեսպանը քանթրի պարեցին /ֆոտո/
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը շաբաթ օրը՝ մայիսի 3-ին Տաթեւում մասանկցելով “Ոչխարի խուզում” փառատոնին՝ այցելեց մարզկենտրոն Կապան: Նա առաջինը եղավ Կապանի քաղաքապետարանում, որտեղ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ներկայացրեց “Քաունթերփարթ ինթերնեյշնլ” միջազգային կազմակերպության հետ համատեղ ներդրված քաղաքացիների սպասարկման “Մեկ պատուհան”-ին:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ դեսպանը մասնակցեց Կապանի մանկական զբոսայգում կազմակերպված համերգին: Վահե Հակոբյանը դեսպանին ներկայացրեց մարզում իրականացվող ծրագրերը,սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծման ուղղված անելիքները:
“Հիացած եմ Ձեր բնությամբ, առավոտյան հեռադիտակով թռչուններին եմ ուսումնասիրել, պարզապես հիացած եմ այս երկրամասով”,-ասաց դեսպանը: Հայաստանում ամերիկյան մշակութային բազմազանությունը ներկայացնելու նպատակով է ԱՄՆ դեսպանությունը քանթրի երաժշտության եւ պարի համերգներ անցկացնում մարզերում։
“Իմեջին” ջազ-ռոք խմբի եւ “Նանե” ժամանակակակից պարերի ստուդիայի համերգին չխանգարեց անձրեւը: Ոգեւորությունն այնքան մեծ էր, որ ԱՄՆ դեսպանն ու Սյունիքի մարզպետն էլ քանթրի պարեցին: