22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կերածն էլ վերադարձնելու է շուտով

Նիկոլը ճիշտ է ասում. նա, հեղափոխական էյֆորիայից գլուխը կորցրած, Արցախյան բանակցությունները սկսեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ սեփական կետից։

Շուրջ մեկ տարի տարավ-բերեց բոլորիս, մեծ-մեծ փրթեց, սարուձոր ընկավ, Ալիեւի հետ 3 անգամ մտերմիկ զրուցեց, վերելակ նստեց, Դավոս մեկնեց, բացատրություն պահանջող հայացքով թաքուն նայեց Լուկաշենկոյին, Պուտինին դե էլ չասեմ քանի անգամ տեսավ, Թրամփին կնոջ հետ բռնցրեց-նկարվեց, Մակրոնի հետ let’s do pachik արեց: Մի խոսքով, ամեն ինչ փորձեց։

Դե փորձն էլ փորձանք չէր. ընդամենը մի օր Վիեննա-Պիտեր-Ժնեւը թաղեց, մի օր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցրեց, մի օր Մինսկի խմբի համանախագահներից դեղին քարտ ստացավ, մի օր Յունկերը ասուլիսի կեսից գնաց, մի օր զոհ թաքցրեց, մի օր նախագահ նստացրեց, դե Պուտինն էլ գոնե մի օր, թարսի պես, Հայաստան չեկավ։

Բայց էդ սաղ հեչ։ Մի տարի անց Նիկոլը վերադարձավ Սերժի թողած կետին, բայց առանց Վիեննայի ու Ժնեւի, առանց «ժողովրդավարական» լոլոների, առանց Ղարաբաղի խոստացված մասնակցության, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շեշտադրության, բայց ադրբեջանական ամրացված առաջնագծով, Նախիջեւանի առաջխաղացմամբ, մայիսին կնքվելիք ԵՄ-Ադրբեջան համաձայնագրով, ներքին պառակտմամբ եւ «փայլուն հայ-ռուսական հարաբերություններով»։

Դե որ ինքը պրոֆեսիոնալ կուտ տվող է, խոսք չկա։ Բայց ազգս հաստատ կուտ ուտելու մեջ պրոֆեսինալ չի դարձել։ Էլ չի ուտում։ Կերածն էլ վերադարձնելու է։ Շուտով։

Արմեն Աշոտյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ