13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Զբոսաշրջուհին Ռիչարդ Գիրին թափառականի հետ է շփոթել ու նրան պիցցայով հյուրասիրել /ֆոտո/

Նյու-Յորքում Հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրի հետ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Ֆրանսիացի զբոսաշրջուհի Կարին Գոմբոն ամուսնու եւ որդու հետ շրջելիս տեսել է, թե ինչպես է մի տղամարդ ինչ-որ բան փնտրում աղբամանում: Կինը մոտեցել է տղամարդուն եւ նրան մի կտոր պիցցա տվել:

“Նա հարցրեց` դա ինչ է, ասացի` պիցցա, նա շնորհակալություն հայտնեց ու ասաց. “Աստված ձեզ պահապան””,- պատմել է կինը` նշելով, որ իր մտքով անգամ չէր կարող անցնել, որ դա կարող է հանրահայտ Ռիչարդ Գիրը լինել: 

Օրեր անց այն հյուրանոցի աշխատակիցը, որտեղ կանգ էին առել զբոսաշրջիկները, ցույց է տվել կնոջը մի նկար, որում ինքը կանգնաց է Գիրի կողքին: Պարզվել է` կինը պիցցա է հյուրասիրել Գիրին, ով թափառականի դեր էր տանում այդ պահին, դրա համար էլ նման հագուստ էր հագել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ