05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հները» իրենց հին հաշիվներով դարձան այսօրվա հերոսներն ու դիսկուրս թելադրողները, իսկ «հեղափոխականները» ասելիք չունեն

Իշխանափոխության ժամանակ հիմնական կարգախոսը «Նոր Հայաստանն» էր․ ենթադրվում էր, որ կերտվում է «Նոր Հայաստան» և «Հին Հայաստանն» իր կլանային պայքարով, անարդարություններով, ընտրակեղծիքներով, իշխանական լծակները հարստացման համար օգտագործումով մնում է ետևում։ Այսինքն «Նոր Հայաստան»- Նոր Հարաբերություններ։

«Նոր Հայաստանը» կոնկրետ բովանդակությամբ չէր լցվել, այն ընդամենը հնի մերժումն էր և ենթադրվում էր, որ ժամանակի ընթացքում բովանդակությամբ կլցվի։

Պատահական չէր, որ «հեղափոխությունն» այդպես էլ հռչակագիր չունեցավ։ Դա նույն է, որ երեխա ծնվի ու այդպես էլ ծննդական, անուն, ազգանուն չունենա։ Հեղափոխության հռչակագիր չհայտնվեց, որովհետև այնտեղ գրելու բան չկար, այն ընդամենը մերժում էր։

Մերժումն արդեն իսկ որոշակի առաջընթաց էր, սակայն այդ առաջընթացը կանգնեց ու սկսեց հետընթաց ապրել, որովհետև «հեղափոխության» անկյունաքարում դրվեց «Մարտի 1»-ի գործը։ Դա Հին Հայաստանի ողբերգական հանգրվաններից մեկն էր ու 1996-ի ընտրակեղծիքների հետևանքով ժողովրդական ընդվզման օրգանական շարունակությունը։

1996-ի արդյունքով հայակական քաղաքական դասը պառակտվեց ու հետագայում սկսվեցին վերադասավորումները։ 2008-ին պառակտված մի հատվածի ռեվանշի փորձն էր մյուս հատվածի նկատմամբ։ Պարզ է, անարդարությունները ծնում են նոր անարդարություններ, որոնց ընթացքը դժվար է կանգնեցնել։ «Հեղափոխությունը» կարծես թե այդ ընթացքը պետք է կանգնեցներ, սակայն «Մարտի 1»-ի գործը Հին Հայաստանի հին վեճը վերակենդանացրեց ու «հին» դերակատարներն իրենց հին հաշիվներով դարձան այսօրվա հերոսներն ու դիսկուրս թելադրողները, իսկ «հեղափոխականները» ասելիք չունեն, նրանք երկրորդ պլան են մղվել։

Վերակենդանացող Հին Հայաստանը սկսել է խժռել Նորին ու գնալով այդ ծուղակն ավելի անանցանելի է դառնում:

Ստեփան Դանիելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ