25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Անչափահասը թաքնվել է ինքնաթիռի շասսիում եւ այդպես անցել օվկիանոսի կեսը` մորը տեսնելու համար

ԱՄՆ-ում ապրող 16-ամյա Յահյա Աբդին թաքնվել է Սան Խոսեից Հավայան կղզիներ թռչող ինքնաթիռի շասսիում և այդպես անցել է Խաղաղ օվկիանոսի կեսը` 5 ժամ մնալով այնտեղ, տեղեկացնում է ria.ru-ն:

Տղան ողջ է մնացել չնայած նրա, որ ինքնաթիռը թռել է 11 կիլոմետրից ավելի բարձրության վրա, որտեղ թթվածնի խիստ պակաս կա:

Ինչպես պարզվել է, տղան նման քայլի է դիմել, որպեսզի կարողանա հանդիպել մորը, ում չի տեսել մի քանի տարի շարունակ: Ոստիկաններին Աբդին պատմել է, որ փախել է տնից, որտեղ ապրում է հոր, խորթ մոր ու նրանց երեխաների հետ:

Տղան ասել  է, որ ծնողների ամուսնալուծությունից հետո ինքը հոր հետ տեղափոխվել է ԱՄՆ, իսկ մայրը մնացել է Հավայան կղզիներում։ Սակայն, երբ երեխան կյանքի գնով վերադարձել է այնտեղ, պարզվել է, որ մայրն այնտեղ չէ, նա ապրում է Եթովպիայում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ