18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Բնակարանի գումարի մեծ մասը տվեց Սյունիքի մարզպետը /վիդեո, ֆոտո/

Սուրբ Հարության տոնի նախօրեին գեղեցիկ անանկալ ստացավ Կապանի հատուկ դպրոցի սան Նարինե Հարությունյանը: Դպրոցի Ռիտա Դավթյանը Նարինեի համար բնակարան ձեռք բերելու համար դիմել էր բարերարների:

Եվ ահա Կապանի Շահումյան փողոցի շենքերից մեկում Նարինեն ունեցավ մեկ սենյականոց  բնակարան: Այն ձեռք բերելու համար Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանն ու  “Դանդի Փրիշս Մետալս Կապան” ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հատկացրել էին  1 000 000-ական դրամ, իսկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը 2.800.000դրամ:

Բնակարանամուտին ներկա էին նաեւ հովանավորները: Մարզպետը նաեւ սառնարան նվիրեց Նարինեին:

Շնորհակալական խոսքեր, հուզմունք, նաեւ հերթական շրջանավարտի համար բնակարան գնելու պատրաստակամություն :

Մանրամասները “Խուստուփ ԹԻՎԻ”-ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:

Լուսանկարները Նվեր Զելյայի

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ