16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հրեղենի սրտի մոմերը վառվեցին Հարության տոնին /ֆոտո/

Անցած տարվա Հարության տոնը Henaran.am-ի զրուցակից երիտասարդների համար ճակատագրական եղավ: Էջմիածնի Մայր տաճարում հանդիպեցին իրար. ձու կռվացնելու փոխարեն մոմ վառելու համար մի թեթեւ վիճեցին: Սակայն դա էլ սիրո կայծ առաջացրեց, եւ  նորագավթցի Արմենը փորձեց “նվաճել” վանաձորցի Հրեղենի  սիրտը: Հետո միայն կպարզվեր, որ Արմենի եւ Հրեղենի  հայրերը մոտ ընկերներ են:

“Ես զգում էի, որ այդ տղան ինչ-որ բան է ուզում ասել, բայց ձեւը չգիտի ասելու, դրա համար ես հրարհրեցի կռիվը”,-պատմում է Հրեղենը: Նշանածին չի ուզում նեղացրած լինի Արմենը, սակայն պնդում է, որ ինքն է անշնորհք պահել իրեն:

“Կարեւորը միասին ենք եւ երկու ամսից կպսակվենք”,-ասում է Արմենը: Ընդունված կարգի համաձայն էլ երեկ՝ Սուրբ Զատկի տոնին գնացել էին Վանաձոր՝ աղջկա տուն:

“Ադաթ ա, եթե նշանվում ես, էդ տարի Զատիկին բարեկամներով պիտի նշանածիդ տանը լինես”,-ասում է Արմենը:

Այս տարի մոմերը առանց վիճելու վառեցին՝ արդեն հասկացել են իրար: Իսկ ձվակռվում հաղթեց Արմենը:

“Տղամարդը պիտի ուժեղ լինի, բայց ամեն դեպքում թող մոմի համար վեճը վերջինը լինի”,-ասաց Հրեղենը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ