05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Վահե Հակոբյանը կաջակցի Թոքմաջյանին՝ արդյունավետ ծրագրերում

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օրերս Սյունիքի մարզպետարանում ընդունել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին եւ պրոռեկտոր Սուրեն Աղբալյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես ԲՈՒՀ-ի Կապանի մասնաճյուղի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան ԲՈՒՀ-ի ավագ դպրոց հիմնելու խնդրին:

Վահե Հակոբյանը ողջունելի համարեց բոլոր արդյունավետ գործակցությունները, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանը եւ հաջող ծրագրերի իրականացմանը: Մարզպետը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր արդյունավետ նախաձեռնություններին:

Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ