17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հոգեբանները բացահայտել են երջանկության չափանիշները

Նոր  Զելանդիայի գիտնականները որոշել են երջանկության չափանիշները` որ զբաղմունքն է մարդուն երջանկացնում, իսկ որը` դժբախտացնում:

Դրանք պարզելու համար գիտնականները կամավորների մի խմբի ուսումնասիրություն են կատարել` շաբաթական 3 անգամ հաղորդագրությունների միջոցով  նրանց հարցնելով` ինչով են նրանք զբաղված եւ արդյոք դա իրենց բավականություն է պատճառում: Իսկ այդ զգացողությունը հարկավոր էր որոշել 4 չափորոշիչներով` հաճույքի մակարդակի, հակվածության մակարդակի, ընդհանուր երջանկության մակարդակի եւ տվյալ մարդու համար այդ զբաղմունքի նշանակությամբ:

Կամավորները հաղորդագրություններին գրեթե միշտ պատասխանել են: Ցուցակի ամենավերեւում հայտնվել է սեքսով զբաղվելը, որն ամենաբարձր գնահատականներն է հավաքել բոլոր չափանիշներով: 2-րդ տեղում մարդկանց հաճույք է պատճառում ալկոհոլային խմիչքների օգտագործումը, իսկ ահա կարեւորության աստիճանով այն 10-րդ տեղում է հայտնվել:

Բուժումը ամենահաճելի զբաղմունքն է եղել գրեթե բոլորի համար: “Facebook” սոցցանց այցելելը ամենաանիմաստ զբաղմունքն է համարվել, սակայն  այն բոլորովին տհաճ զբաղմունք չի համարվում: Հատկանշական է այն, որ մարդիկ ավելի շատ հաճույք են ստացել կրոնական ծեսերից, քան երեխաներին դաստիարակելուց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ