Սադոյանի սխալ հաշվարկը. Կապանը եւս դեմ է
Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը զարմացավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությունից, որ կուտակային կենսաթոշակի մասին սոցհարցումները սկսել են Սյունիքից:
Ի գիտություն Սադոյանի՝ նշենք, որ կուտակային կենսաթոշակի դեմ բողոքի առաջին ակցիաները Կապանում էլ էին կազմակերպվել:
Թեմային նախօրեին անդրադարձել է նաեւ “Դանդի փրեշս մեթալս Կապան” ՓԲ ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Վերջինս անձամբ դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ այդ փոփոխությանը:
“Կուտակային կենսաթոշակային համակարգը շատ լավ գաղափար է, Կանադայում մենք ունենք այդ համակարգից, բայց ծրագրված է՝ պարտադիր չէ: Պարտադիր կենսթոշակայինը ժողովրդի անմիջական կյանքի վրա ազդեցություն կթողնի, սա ասում եմ, որպես Հրաչ Ջաբրայան, ոչ որպես ընկերության տնօրեն: Իսկ որպես ընկերության տնօրեն՝ ստիպված եմ հետեւելու այն, ինչ օրենքն է ասում”,-ասաց նա՝ ավելացնելով, որ հունվարի 1-ից առա այսօր ընկերությունը պահումներ է արել:
Նրա խոսքով պահումները շարունակելու են արվել, հակառակ դեպքում ընկերությունը տույժ-տուգանքի կենթարկվի:
Տնօրենը հավասատիացրեց, եթե որոշվի գումարները հետ տալ, ապա անմիջապես դրանք կփոխանցվեն աշխատակիցների հաշվեհամարներին: