30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երբեք թույլ մի տվեք ձեզ` վախենալ որևէ մեկից կամ որևէ բանից

Տեր տուր մեզ կատարյալ Սերը, որ հեռու վանենք ամեն երկյուղ:

Երբեք թույլ մի տվեք ձեզ` վախենալ որևէ մեկից կամ որևէ բանից: Բնավ մի վախեցեք, թե Ես կարող եմ հուսախաբ անել ձեզ: Մի վախեցեք, թե ձեր հավատքը կարող է հուսախաբության մատնել ձեզ: Մի վախեցեք աղքատությունից ու առանձնությունից: Բնավ մի անհանգստացեք, թե ճանապարհը չգտնելով` կարող եք մոլորվել: Մի վախեցեք ուրիշներից ու նրանց անհասկացողությունից: 
Սակայն, Իմ որդիներ. վախի այս բացարձակ բացակայությունը` արդյունքն է այն կատարյալ Սիրո, որ պետք է ունենաք Իմ և Իմ Հոր հանդեպ:

Զրուցեք Ինձ հետ ամեն բանի մասին: Ամեն պահ լսեք Ինձ: Զգացեք Իմ պայծառ մոտիկությունը և անմիջապես փարատեք վախը` Իմ մասին մտածելով:

Չարի ուժերը ուշի ուշով հետևում են ձեզ, ինչպես պաշարող բանակն է հետևում պաշարված քաղաքին. երկու դեպքում էլ նպատակը նույնն է` թույլ տեղ գտնել և հարձակում գործելով` ներս մտնելու հնարավորություն ստանալ:

Չարը այսպես անընդհատ հսկում ու շրջում է ձեր շուրջը` փորձելով վախի ազդեցությամբ անակնկալի բերել ձեզ: Վախի պատճառը կարող է շատ չնչին բան լինել, բայց այն հնարավորություն է տալիս չարին` հարձակվելու ու թույլ տեղ գտնելով` ներս մտնելու: Անգամ փոքր-ինչ տեղի տալու դեպքում անմիջապես հետևում է վհատությունը, կասկածն Իմ մասին, հուսահատությունը և տկարության այլ արտահայտություններ: Աղոթեք, Իմ սիրելի որդիներ, որպեսզի ստանաք այդ Կատարյալ Սերը: Սերը, որ իրոք հեռացնում է ձեզնից ամեն վախ:

Աստծո կանչը գրքից

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ