Հրեշտակները լրատվամիջոց չունեն
Հրեշտակները լրատվամիջոց չունեն.
Աշխարհի լրատվամիջոցները միմյանց հերթ չեն տալիս հանրությանը իրազեկելու տեղի ունեցող արհավիրքների, պատերազմների, ջրհեղեղների երկրաշարժերի, հրդեհների, վթարների և այլ կործանարար աղետնենի մասին: Այս լուրերը հանրությանը պահում է ընկճված և ահաբեկված վիճակում:
Աշխարհի խոսափողը ում ձեռքին հայտնվում է, նա էլ իրազեկում է մարդկանց սարսափազդու լուրերով, մարդկության միտքը պահելով այդ զարկերակի վրա: Սակայն կա մի վայր, ու ամեն օր ուրախություն է լինում, բայց այդ ուրախությունը դուրս է մնացել աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունից, որովհետև նպատակը մարդկությանը այդ ուրախությունից հեռացնելն է:
Այդ ուրախության մասին քչերը գիտեն, որովհետև այն չի լուսաբանվում: Գիտեն միայն նրանք, որոնց միջոցով տեղի է ունենում այդ ուրախությունը:
Գիտե՞ք որն է այդ ուրախությունը: Այդ ուրախությունը տեղի է ունենում երկնքում, մեկ ապաշխարող մեղավորի համար, որը տեսնում են երկնքի հրեշտակները, և ուրախանում, իսկ նրանք լրատվամիջոց չունեն: Գովազդով չեն զբաղվում: Երկնքի ուրախության մասին գրված է մի Սուրբ Գրքում, որը շատ հին է, և այսօր էլ ցավոք սրտի կարդալը մոդա չէ…Մինչդեռ կարող էինք մենք էլ վայելել այդ ուրախությունը, եթե կամենայինք կարդալ այդ հին, բայց Սուրբ Գիրքը:
Ծովիկ Դավթյան