21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ–ում չպետք է ինչ–որ ակնկալիքներ ունենան Դուշանբե վարչապետի այցից. Քաղաքագետ

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում հիմնական ուղղությունները պահպանվում են, իսկ բանակցային գործընթացը շարունակվում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

Նրա խոսքով՝ կողմերի դիրքորոշման մեջ ինչ–որ փոփոխություններ չեն նկատվում։

«Տեսնենք՝ կլինե՞ն արդյոք այս հարցով ինչ–որ մարտավարական փոփոխություններ»,–պարզաբանեց քաղաքագետը։

Մարկարովը նշեց, որ ՀՀ–ում չպետք է ինչ–որ ակնկալիքներ ունենան Դուշանբե վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից, քանի որ նախապես նախատեսված չի եղել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցային հարթակ, ավելին այդ այցը ոչ մի ընդհանրություն չուներ ԼՂ հիմնախնդրի հետ։ Քաղաքագետը համոզված է, որ այդպիսի հանդիպումներով փորձ է արվում նվազեցնել շփման գծում լարվածությունը, որը բխում է հայկական կողմի շահերից։  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ