06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինձ 30 հազար դրամ օգնություն են տվել, բայց թղթի վրա գրել են, թե 500 հազար փող են տվել. Ուրցաձորում կրքերը թեժ են

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը՝ նրանք առանձին գյուղապետ են պահանջում՝ «Քայլ արա, փրկիր Ուրցաձորը», «Ձեռքերդ հեռու Շաղատից, Ռաֆիկ Անդրեասյան», «Վերջ թալանին» պաստառներով։ Բնակիչները հայտարարում են, որ իրենք չենք ուզում, որ իրենց երեխաները գան Ուրցաձոր, ուզում են, որ իրենց գյուղի համար գյուղապետն ապահովի թե՛ մանկապարտեզ, թե ՛ դպրոց։ Նրանք հորդորում են  համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին հանգիստ թողնել իրենց գյուղը։

«Մենք չենք կարող ամենի օր Շաղատից Ուրցաձոր գալ մի թղթի համար, հողի հարկի համար, որ մեզ ահ տան, թե մինչև հողի հարկը չբերեք, երեխուն մանկապարտեզ չենք ընդունի և այլն»,- ասաց նա։

Բնակիչները հայտարարեցին, որ ո՛չ խմելու, ո՛չ ոռոգման ջուր ունեն և տարրական պայմաններից զուրկ են։ Շաղատցիները պնդում են, որ խոշորացումից հետո Ուրցաձոր համայնքի ղեկավարն իրենց գոնե մեկ անգամ չի այցելել։

«Վիրահատվել է էրեխես ու ինձ 30 հազար դրամ օգնություն են տվել, բայց թղթի վրա գրել են, թե 500 հազար փող են տվել»,- դժգեց Շաղատի բնակիչը։

Բնակիչների խոսքով՝ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը գուղը սարքել է «անձնական օգտագործման» տարածք և ամեն բան անում է բացառապես իր նպատակահարմարությամբ։

«Ինձ ոչինչ պետք չէ, քանի որ փառք Աստծո, ես ամեն բանով ապահովված եմ, բայց  իմ գյուղացիների համար եմ այստեղ»,- ընդգծեց բնակչուհին։

Տարածքում հավաքվել էին նաև Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի աջակիցները, որոնք պնդում են, թե ցուցարարները զրպարտում են իենց համայնքի ղեկավարին։

«Հակառակ կողմում քանի հոգի են, ինչ է 20 հոգի՞ն է որոշում՝ գյուղապետ լինի, թե չէ։ Մի հատ իրանց հավաքած մարդկանց նայեք՝ երեխեքին, ու այս ժողովրդին նայեք։ Էսօր ում գործից ազատում են, գալիս է, ուզում է դառնալ գյուղապետ։ Ոնց որ Մանուկ Մարգարյանն է ուզում դառնալ գյուղապետ, կռիվ է անում, երեկ գործից հանել են ու էսօր գյուղապետ է ուզում դառնա»,- ասացի համայնք ղեկավարին սատարողները։

Նրանք էլ վստահեցնում են, որ Ռաֆիկ Անդրեասյանի օրոք գյուղը գազաֆիկացվել է, մանկապարտեզը վերանորոգվել է և այլն։

«Եթե խոսքը զոհված զինվորի մասին է, շիրիմների հետ են խաղում, անընդունելի է։ Ես համայնքի ղեկավար չեմ եղել, բայց ունեցել եմ հնարավորություն ու անձնական ներդրում եմ ունեցել զոհված զինվորի ընտանիքում։ Ամոթ է, գետինը մտնեն, թող ասեն, թե որ զոհվածի ընտանիքին չեմ սատարել։ Ժամանակին Ուրցաձոր գյուղը մի քանի գյուղ էր ճանաչում, իսկ հիմա Ուրցաձորին ճանաչում են Չինաստանից սկսած Եվրոպայից վերջացրած։ Էդ Մանուկ կոչեցյալը կաթից  նոր կտրվել ա, իմ տուն ա մտել ու դուրս եկել, իսկ իմ հիվանդ կինն իրեն հյուրասիրել ա։ Էդ նո՞ր իմացավ, որ գյուղապետը հողեր ունի, բա որ գյուղապետ չէր, էլի ուներ , էն ժամանակ թող գար ձեռքիցս բռներ ու ասեր՝ մի մշակի։ Մի փոքրիկ արտադրամաս էր, որ 10 հոգու աշխատատեղ էին բացել, ձախողեց, նա ո՞նց պետք է գյուղ ղեկավարի»,- ընդգծեց Ռաֆիկ Անդրեասյան։

Վերջինս հայտարարեց, որ ինքն է ՀՀ հպարտ քաղաքացին ու որևէ ամաչելու բան չունի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ