25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը միայն զենքի ուժով կգնա զիջումների. քաղաքագետ

Henaran.am-ը արցախա-ադրբեջանական խնդրի և ներկայիս իրավիճակի մասին զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

Պարոն Շիրինյան, չնայած այն հանգամանքին, որ երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների  հանդիպումը, և նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը խնդրի խաղաղ  կարգավորման շուրջ, սակայն այսօր սահմանին ունենք զոհ, ով սպանվել է հակառակորդի կրակոցից: Ինչպե՞ս կգնահատեիք Արցախի խնդրի կարգավորման այս փուլը:

-Նման հայտարարությունները և հանդիպումները ոչինչ չեն փոխում, մանավանդ, որ ադրբեջանական կողմը արդեն 20-30 տարի է նույն վարքագիծն է դրսևորում: Պետք է ո՛չ հավատալ և ո՛չ էլ անընդհատ քննարկել: Խփել է պետք. ամեն մի զինվորի դիմաց, մի՝ դիրք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբոնից խոսեց բանակցային գործընթացում  Ղարաբաղի մասնակցության կարևորության մասին, ասելով, որ Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցի և խոսի Ղարաբաղի հետ, հակառակ դեպքում կստացվի, որ Ադրբեջանը ուզում է Ղարաբաղը առանց հայերի:

Ի՞նչ եք կարծում այսօրինակ հայտարարությունը այդ բարձր ամբիոնից՝ բանակցային գործընթացում որոշակի փոփոխությունների կբերի՞: 

-Բացարձակ ճիշտ հայտարարություն  արեց Նիկոլ Փաշինյանը: Համաշխարհային հանրությունը տեսնում է, որ ի տարբերություն նախորդ 3 նախագահների կառավարման տարիների, հայկական կողմն իր ազգային շահերը ճիշտ է գնահատում և ադեկվատ է գործում:

-Հնարավո՞ր է, որ միջազգային հանրության արձագանքը նպաստի  Ղարաբաղի, թեկուզ փոքր քայլերով, բայց  բանակցային սեղանի շուրջ վերադառնալուն:

-Իհարկե հնարավոր է: Սկիզբը դրված է արդեն, աշխատել է պետք: Որոշումը ճիշտ է, պետք է գնալ առաջ և չթուլացնել ճնշումը:

-Ի՞նչը կստիպի Ադրբեջանին այս հարցում գնալ որոշակի զիջումների և նստել բանակցության Ղարաբաղի հետ:

-Ադրբեջանին կստիպեն միայն զենքը, Հայաստանի բանակի հզորությունը և օլիգարխիայի ոչնչացումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ