19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մայրը ստիպված է եղել գնացքում կանգնած կերակրել երեխային, քանի որ ոչ ոք տեղ չի տվել

Բրիտանուհի Քեյթ Հիթչենը ստիպված է եղել գնացքում կանգնած կերակրել երեխային, քանի որ անտարբեր ուղևորները նրան նստելու տեղ չեն զիջել: Նա երեխայի հետ սելֆի է տեղադրել Instagram-ում և գրել իր պատմությունը:

32-ամյա կնոջ խոսքով՝ ինքն ստիպված է եղել կես ժամ կանգնած կերակրել երեխային, և ոչ ոք նրան չի առաջարկել նստել: Բրիտանուհին գրում է, որ այդ իրավիճակում իրեն հիմար է զգացել:

Հիթչենը գրել է, որ մի կին, այնուամենայնիվ առաջարկել է իր տեղը, բայց հենց նա կանգնել է, տեղն անմիջապես մեկ ուրիշ ուղևորուհի է զբաղեցրել:

Հատկանշական է, որ բրիտանուհին մայրությանը նվիրված բլոգ է վարում, որն ունի ավելի քան 12 հազար հետևորդներ: Վերջիններիս իրենց աջակցությունն են հայտնել Քեյթին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ