23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սցենարները, որոնք կարող ենք պատկերացնել, որևէ կերպ չեն բխում ՀՀ շահերից. Իրանագետ

«Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է սպառնալիք լինել նաև տարածաշրջանի մյուս պետությունների, այդ թվում նաև ՀՀ-ի համար: Սցենարները, որոնք կարող ենք պատկերացնել որևէ կերպ չեն բխում ՀՀ շահերից»,-«Հենարան» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Հիշեցնենք,  սեպտեմբերի 22-ին առավոտյանը ժամը 9:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Խուժաստան նահանգում, Սուրբ պաշտպանությանը նվիրված զորահանդեսի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչություն, որի  հետևանքով անմեղ զոհերի թիվը հասնում է մոտ 3 տասնյակի:

Տոնոյանը նկատեց, առաջիկայում կարելի է սպասել հարաբերությունների սրացում Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև, որովհետև անմիջականորեն շեշտվում է Սաուդյան Արաբիայի անվանումը, և տրամաբանական է, որ առաջիկայում ականատես կլինենք իրանա-սաուդական հարաբերությունների նոր լարվածության:

«Լարվածության նոր ալիք կամ նոր մակարդակ կարող է գրանցվել նաև իրանա-ամերիկյան արդեն իսկ լարված հարաբերություններում, որովհետև ԱՄՆ-ի անունը ևս շոշափվում է այս գործում և մեղադրանքներ են հնչում անմիջապես ԱՄՆ-ի հասցեին»,-ասաց Տոնոյանը և հավելեց՝ տեղի ունեցածի հանդեպ ԱՄՆ-ի արձագանքը բավականին ոչ միանշանական էր:

Հարցին՝ ինչպե՞ս սա կարող է ազդել մեր տարածաշրջանի վրա, իրանագետը պատասխանեց, որ մենք հանձին Իրանի մեր ընկալումներում տեսնում էինք բավականին անվտանգ երկիր, սակայն այս դեպքերը բավական մտահոգիչ էին հենց մեզ համար ևս, որովհետև անմիջապես Հայաստանի հարևանությամբ տեղի է ունենում նմանատիպ ահաբեկչություն.«Սա ՀՀ-ի համար կարող էր շատ ավելի խորքային  վտանգներ պարունակել, եթե Իրանի Հանարապետությունը չկարողանա զսպել այս անջատողական միտումները, որոնք կարող են ծայր առնել, Հայաստանի համար ամենացանկալի սցենարը այն կլինի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չափազանց արագ և հնարավորինս ամբողջական կարողանա կանխարգելել նմանատիպ շարժումները, ինչի տենդեցները արդեն իսկ տեսնում ենք»,-ավելացրեց Արտյոմ Տոնոյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ