14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Condom”-ի գովազդը վնասեց պահպանակների արտադրությանը

Պահպանակներ արտադրող  “The Original Condom” ընկերությունը տուգանվել է սուտ գովազդի համար, որում օգտագործվել է ֆրանսիական Կոնդոմ քաղաքի անունը:

Ընկերությունն իրեն գովազդում է` որպես արտադրող Կոնդոմ քաղաքից, որի անվանումը լատինատառ գրվելով թարգմանաբար նշանակում է “պահպանակ“: Սակայն Բորդո քաղաքի դատարանը պարզել է, որ ընկերության արտադրանքն արտադրվում է Մալազիայում, հետեւաբար  ընկերությունն իրավունք չունի իրեն ներկայացնելու համար օգտագործել ֆրանսիական տեղանունը:

Ընկերությանը տուգանել են 10 հազար եվրոյի չափով:

Կոնդոմ քաղաքի քաղաքապետ Բեռնար Գալյարդոն հայտնել է, որ իրենց քաղաքը հպարտանալու այլ պատճառներ էլ ունի բացի անվանումից, որի ցուցատախտակի մոտ արդեն մի քանի տարի է լուսանկարվում են անգլալեզու զբոսաշրջիկները:

“The Original Condom” ընկերությունը հիմնադրվել է 2009-ին Փարիզում եւ զբաղվում է լյուքս դասի պահպանակների ազդեցությամբ: Ընկերության կայքէջում դեռեւս նշվում է, որ ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Կոնդոմում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ