22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մահացու հիվանդ շունը փրկել է տերերին

Թիմբեր անունով լաբրադորը Նագի ընտանիքի միակ անդամն էր, որ արթնացել էր տանիքում բռնկված հրդեհի ժամանակ: Շունը կարողացել է արթնացնել տանտիրուհուն, ով հասցրել է գրկել երեք տարեկան դստերը և դուրս վազել տնից:

Նագի ընտանիքը ութ տարի առաջ է Տեխասի նահանգի Սփրինգ քաղաքում փոթորկից հետո խնամքի տակ առել տերերին կորցրած թափառական շանը:

Անցյալ տարվա մայիսին շան մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Թեպետ շան բուժման համար արդեն 15 հազար դոլար է ծախսվել, բայց բժիշկները նրան մի քանի ամսվա կյանք են կանխատեսում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ