Հարվածել է Սուրիկ Խաչատրյանը, իր վրա է վերցրել Զարզանդը /վիդեո/
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից վերջերս արված մի շարք հայտարարությունների պարզաբանմանը:
Հիշեցնենք, որ անցած տարի հունիսի 1-ին Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ տեղի ունեցած ընդհարման հետեւանքով սպանվել է գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը վիրավորվել էր: Կալանավորվել էին Խաչատրյանի տղան ու թիկնապահ, սակայն գործը կարճվել է, քանի որ ինքնապաշտպանությունն էին որակել:
“Խաչատրյանն ասել է, որ բռնություն չի եղել, միայն իջեցրել են մեքենայից Ավետիքին: Տրամաբանորեն սա հակասում է, իրականում եղել է բռնություն, վիրավորել եւ հարվածներ են”, – ասաց` փաստաբանը` նշելով, որ նախաքննական ցուցմունքի ժամանակ Խաչատրյանը հաստատել էր դա, ասելով որ թիկնապահ` Զարզանդն էր խփել:
“Զարզանդ Նիկողոսյանն էլ նշել է, որ այո, մի երկու անգամ հարվածել է, սակայն մենք հասկանում ենք, որ առանց Խաչատրյանի հրամանի, նման բան չէր կարող լիներ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես Զարզանդը կարողացավ մեքենայի առջեւում նստած լիենելով հարվածել առանց Խաչատրյանի հրամանի մեքենայի ետեւը նստած Բուդաղյանին”, -ասաց նա:
Խաչատրյանի այն դիտարկումներին, թե Ավետիք Բուդաղյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, փաստաբանը հիշեցնում է, որ նախկին մարզպետը ավել լավ կլիներ խոսեր իր որդու արյան մեջ հայտնաբերված թմրանյութի մասին:
Ըստ Սուրիկ Խաչատրյանի, ինքը իր սենյակում քնած է եղել, եւ գետի ձայնն ու հերմետիկ պատուհանները խանգարել են լսելու ձայները:
“Սակայն եթե նրան լսելի են եղել գետի ձայները, պետք է լսելի լիներ նաեւ կրակոցները: Գետը եղել է հենց այն կողմում, որտեղ որ դեպքերը: Դեպքի վայրն ավելի մոտ է ,քան գետը: Այսպես ներկայացնելով դեպքերը նա ապացուցում է, որեւ եղել է հենց այն կողմում, որտեղ որ դեպքերը”, -պարզաբանեց փաստաբանը:
Մանրամասները տեսանյութում: