Գյումրին բոլորի աջակացությունն ունի. ցուցահանդես խորհրդարանում
Եկող շաբաթ Ազգային ժողովում կկազմակերպվի ժամանակակից հայ կերպարվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք: Ստացված հասույթը ուղղվելու է Գյումրիի Մերրկուրովի անվան նկարչական դպրոցի վերկառուցմանը:
Այս մասին ‘’Հենարան’’ մամուլի ակումբում ասացին ”Շիրակ հայրենակցական միավորում” ՀԿ նախագահ Վարազդատ Ավոյանն ու գեղանկարիչ Սամվել Սեւադան:
“Որոշեցինք Ազգային ժողովի ցուցասրահում կազմակերպել, որպեսզի օրենսդիրների ուշադրությունը ևս հրավիրենք այս խնդրին։ Շիրակից ընտրված պատգամավորները պետք է ավելի ակտիվ լինեն այս հարցում։ Հանրաճանաչ հեղինակների գործեր ենք ներկայացնելու Ազգային ժողովի ցուցասրահում`մոտ 30 նկարչի 40-50 աշխատանք”,-ասաց Ավոյանը:
Դիմել են Շիրակի մարզպետին եւ Գյումրի քաղաքապետին` աջակցման համար: Մարզային իշխանավորները դրական են արձագանքել, բայց դեռ ոչինչ չեն արել:
Ավոյանի խոսքով, հարցը լուծելու համար երկու ճանապարհ կա՝ կամ պետբյուջեից կամ բարեգործների աջակցությամբ։ Մինչ օրս վաճառվել է 4 նկար, հասույթը կազմել է 700 հազար դրամ:
Անցած տարվա նոյեմբերին հանգանականության համար դիմել են հայ գործարարներին: Համարյա բոլորը նշել էին, որ տարվա վերջ է, եւ հաշվի կառնեն եկող տարվա ֆինանսական ծախսերը կազմելուց:
“Նաեւ ԱՊՀ հայ գործարարներին ենք դիմել մեկ շաբաթ առաջ: Արձագանքողներ չկան: Անգամ եթե պատճառաբանված մերժում էլ ստանանք, կհասկանանք, որ գոնե ուշադրության արժանացել ենք”,-ասաց Վարազդատ Ավոյանը:
Սամվել Սեւադայի խոսքով, հիմա չնայած օրվա հաց ունենալն է կարեւոր, սակայն չպետք է անտեսել մշակույթը: