Գործարար հանդիպում չէր, այլ հանրահավաք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հայ գործարարների հանդիպմանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հորդորել է խոսել թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով:
«Քանի որ մեզ մոտ գորածարար հանդիպում է, ոչ թե հանարահավաք, եթե կարելի է, խոսենք թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով: Մենք դրանք արդեն շատ ենք լսել: Ես երեք հարց ունեմ՝ առաջին. Մենք կարող ենք շատ խոսել ներդրումների անհրաժեշտության մասին, բայց բիզնեսը սիրում է ստաբիլություն և կանխատեսելիություն: Որպես ՀՀ վարչապետ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կանխատեսելի միջավայր ստեղծելու և տարբեր շրջանակների միջև փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ: Դուք հիմա գտնվում եք մի երկրում, որտեղ 100 տարի առաջ քաղաքացիական պատերազմ է սկսվել, որի արդյունքում շատ մարդ է զոհվել, երկրի տնտեսությունը քայքայվել է: Աստված մի արասցե՝ ՀՀ-ում անկայանության շրջան սկսվի: Երկրում առկա քաղաքական ռիսկերը առաջնային են բիզնեսի տեսանկյունից:
Երկրորդ. Հարկերի առումով մենք անմրցունակ ենք, եթե նույնիսկ համեմատենք Վրաստանի ու Բելառուսի հետ: Դուք կարող եք ասել ներդրումներ արեք, չկա կոռուպցիա, բայց կոռուպցիայից բացի կա մեկ այլ կարևոր հարց, որը ես ուղղել եմ Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, հիմա ուզում եմ հարց ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ Դուք տնտեսագետ չեք: Հայաստանում ամենաեկամտաբեր ընկերությունը ո՞րն է, ամենաեկամտաբեր ոլորտը ո՞րն է, ո՞րքան եկամտուտ է ստանում: Ձեր թիմին հորդորում եմ բիզնեսմենների հետ հաղորդակցվելիս խոսեք թվերի լեզվով, քանի որ դա ավելի հեշտ ու հասկանալի է: Պետք է բացատրել՝ որքան ներդրում է պետք անել, որքան կկազմեն հարկերն ու եկամուտները: Հայաստանում 18 հարկատեսակ կա, Վրաստանում՝ 6: Ի՞նչ եք պլանավորում անել, որպեսզի ՀՀ-ում էլ 6 հարկատեսակ լինի, թե՞ չեք պլանավորում: Դուք ՀՀ վարչապետն եք, մենք պատրաստ ենք աջակցել մեր երկրին, բայց լավ կլիներ որ դիալոգը լիներ հենց այս ֆորմատում, այլ ոչ թե՝ «եկեք ամեն ինչ լավ կլինի» ձևաչափում: Հավատացեք, Կարեն Կարապետյանն էլ էր ասում՝ տղերք, եկեք, ամեն ինչ լավ կլինի, պրոբլեմ չի լինի: Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանն էլ էին նույնն ասում՝ ամեն մեկն իր ոճով: Բայց կարևոր է, որ այս խոսքերը գործ դառնան: Հայաստանում ներդրողների ու դոնորների հանդեպ անարգանքը ֆանտաստիկ չափերի է հասնում: Խնդիրն այն է, որ ես չպետք է գամ ասեմ՝ խնդիրներ ունեմ, ես երբ գումար եմ ներդնում այլ երկրում, գալիս ինձ ասում են՝ ինչ կարող ենք անել, որպեսզի դուք ավելի շատ ներդրումներ անեք: Ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր է առաջանան: Հավատացեք, պետք չէ ճոխ սեղաններ բացել, պետք է երկխոսության ձևաչափ մշակել պետության ու բիզնեսի միջև՝ ոչ թե՝ ինչ է ձեզ պետք, այլ ինչով կարող ենք ձեզ օգնել ֆորմատում:
Երրորդ. Դուք այժմ ՌԴ-ում եք, այսեղ 2 մլն հայ է ապրում: Ես ՀՀ անձնագիր չունեմ, ապրում եմ իմ կյանքով՝ իհարկե մտահոգվելով հայրենիքի համար: Ի՞նչ կարող է տալ ՀՀ-ն ՌԴ-ի հայ համայնքին: Մենք սովոր ենք լսել, որ բոլորը «պետք է տան» ՀՀ-ին, իսկ ինչ է տալու ՀՀ-ն սփյուռքին: Այստեղ ևս անարգալից հարաբերություններ են։ «Մեզ տվեք գումար, մենք ձեզ լավ կդիամվորենք, հյուրընակելենք ձևաչափն» անկենսունակ է: Ի՞նչ եք անելու, որպեսզի սփյուռքի հետ հարաբերությունների բարելավում լինի»:
Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց հարկային օրենսգրքի փոփոխության մասին: Նա ներկայացրեց եկամտահարկի նվազեցման նախագիծը, ասաց, որ քննարկում են փոքր բիզնեսը որոշակի հարկերից ազատելու տարբերակը, և որ նպատակը հարկային օրենսգիրքը պարզեցնելն է:
«ՀՀ-ում տնտեսության ամենամեծ ճյուղը գյուղատնտեսությունն է, բայց ոչ կառավարությունը, ոչ էլ գյուղացին չգիտի՝ ինչ ինքնարժեք ունի կարտոֆիլը: …Մենք 25 տարվա մեջ նման բանաձև չունենք: …Կարող էին ասել՝ ով որտեղ որքան փայ պիտի մտնի, բայց ինքնարժեքի հաշվարկ չէր արվել: …ՀՀ-ում սկսել է վարկային տոկոսադրույքների անկման գործընթաց, մենք որոշ երիտասարդների աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոտեքային վարկ ենք տրամադրելու։ Ես չեմ հասկանում՝ ինչու՞ է ժամանակ առ ժամանակ առաջ գալիս կայունության թեմա: ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, որի ընթացքում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ՝ լրագրողներ, մամուլ գրում են անկայունության մասին, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին: Էդ ինչի՞ մասին է խոսքը, մեկը կարա՞ ինձ բացատրի: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին և միշտ պատկանելու է ժողովորդին: Այդ ինչ՞ անկայունություն եք կանխատեսել: Ուզու՞մ եք ես ինձ միապետ հայտարարեմ, որ դա լինի կայունություն: Հայաստանում լինելու են ազատ, արդար ընտրություններ և ժողովրդն ում որոշի, որ նա լինի իշխանություն, լինելու է իշխանություն: Եթե ՀՀ-ում լինեն ուժեր, որոնք ուզենան անկայնություն մտցնեն իրենց պատասխանը կստատանա՝ միարժեք ու աներկբա: Հետո, իհարկե, լաց կլինեն՝ կասեն մենք քաղբանտարկյալ ենք, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում, որևէ մեկը չի կարող ՀՀ-ում անկայունություն մտցնել, ես ձեզ երաշխավորում եմ: Անկայունություն ասելով ես նկատի ունեմ ապօրինություն։ Բոլորն ազատ են օրենքով նախատեսված կարգով քաղաքական գործունեություն իրականացնել…», – ասել է Ն.Փաշինյանը։
«Կոռուպցիային թույլ չենք տալու կոկորդիլոսի արցունքներ թափել, կամ ասել՝ մենք ՌԴ բարեկամն ենք, մեզ բան մի ասեք, եթե մեզ բան եք ասում, ուրմեն ՌԴ-ին եք բան ասում: Ռուսաստանի բարեկամը ՀՀ-ն ու հայ ժողովուրդն է, թող որևէ մեկը իրեն ու իր կլանին չհամարի ՌԴ էքսկլյուզիվ բարեկամը ՀՀ-ում», – ասաց։
Ն.Փաշինյանը նշեց, որ հայ համայնքին չեն բաժանում յուրայինների և օտարների: Բոլորը իրենց բարեկամներն են և սա, ըստ Փաշինյանի, ամենամեծ աջակցություն է:
«Եթե ՀՀ կառավարութունը չի ասում՝ որն է ՀՀ-ում ամենաշահութաբեր բիզնեսը, էդ հարցում էլ դուք օգնեք, դուք ասեք, ո՞րն է ՀՀ-ում այդ շահավետ բիզնեսը: Ի վերջո, այդ հաշվարկը պետք է հիմնված լինի հրապարակային թվերի վրա: Ես զարմանում եմ, որ դուք էդքան ներվ եք ունեցել 5-6 վարչապետի նույն հարցը անընդհատ տվել եք՝ արձանագրելով, որ նրանք պատասխան չունեն: Դուք շատ լավ թիմ ունեք, և Ձեր թիմին ասեք թող հաշվեն տան կառավարությանը և անձամբ ինձ: Ես այդ թուղթը ջեբս կպահեմ, հաջորդ անգամ, որ հարցնեն հպարտությամբ կասեմ՝ «доходность»-ը էսքան է, շնորհակալություն պարոն Վարդանյանին, որ ինձ աջակցեց գտնել այդ հարցի պատասխանը», – ասաց Ն.Փաշինյանը։
Ի պատասխան Ռուբեն Վարդանյանը նշեց. «Մենք սիրով դա կանեինք, բայց քանի որ Դուք որոշել եք դադարեցնել նման մի կառուցի գործունեությունը… մենք նախորդ շաբաթ գրություն ստացանք, և ենթադրեցինք, որ Դուք ինքներդ եք որոշել դա անել»: «Խոսքը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասի՞ն է: Այդ կենտրոնը երկու տարի է գործում է, մինչ օրս այդ հարցի պատասխանը չի ստացվել, եթե դա ամենակարևոր հարցերից էր, բա այդ կենտրոնը ինչո՞վ է զբաղվել», – նշեց ՀՀ վարչապետը։
«Այդ հարցն ուղղեք նախկին վարչապետին», – ասաց Ռուբեն Վարդանյանը:
«Ես վարչապետ եմ դարձել ու տեսել, որ ՀՀ-ում նախարարություններին զուգահեռ կան այլընտրանքային պետական համակարգեր՝ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ և իրականացնում են այն գործառույթները, որոնք պետք է իրակացնեն նախարարությունները: Եվ այդ մարդիկ ստանում են վարչապետից, նախագահից բարձր աշխատավարձեր, բայց երբ կանչում, հարցնում ենք՝ ի՞նչ եք արել, պարզվում է՝ ոչինչ: Մեր պետական համակարգն ունի էլիտար և ոչ էլիտար մաս, և այդ երկուսին միավորում է մեկ բան՝ երկուսն էլ ոչինչ չեն անում: Պարզապես մի մասը ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, մյուս մասը՝ ցածր: Ես ասում եմ՝ դադարեցնում ենք սա», – արձագանքեց Ն.Փաշինյանը։