Ո՞ր երկրում են կանայք ամենաշատն ալկոհոլ օգտագործում
Վաշինգտոնի համալսարանի և «Բիլ և Մելինդա Գեյթսեր» հիմնադրամի գիտնականները հետազոտություն են անցկացրել, թե ինչպես է ալկոհոլըը սպառվում տարբեր երկրների քաղաքացիների կողմից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:
Հաղորդվում է, որ աշխարհում կանայք օրական միջինում 0.73 խմիչք են օգտագործում, իսկ տղամարդիկ՝ 1.7:
Պարզվում է՝ աշխարհում ամենախմողները ռումինացի տղամարդիկ են, ովքեր օրական 8.2 խմիչք են սպառում: Երկրորդ տեղը կիսում են պորտուգալացիներն ու լյուքսեմբուրգցիները. այդ երկրներում տղմարդիկ օրական 7,2 խմիչք են սպառում: Իսկ երրորդ տեղում ուկրաինացի և լիտվացի տղամարդիկ են՝ օրական 7 խմիչք:
Կանանց մեջ ամենաշատ ալկոհոլ սպառողն ուկրաինուհիներն են՝ օրական 4.2 խմիչք ցուցանիշով: Հետո Անդորրայի, Լյուքսեմբուրգի և Բելառուսի բնակչուհիներն են՝ 3.4 խմիչք /օր: Երրորդ տեղում են Շվեդիան, Դանիան և Իռլանդիան՝ 3.1 խմիչք /օր:
Տղամարդկանց շրջանում ամենաքիչ ալկոհոլը սպառում են Պակիստանում, այստեղ ցուցանիշն օրական 0.0007 խմիչք է: Իսկ կանանց դեպքում ամենացածր ցուցանիշը Իրանում է՝ 0.0003 խմիչք/օր: