16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գեղեցկության թագուհին հրաժարվել է թագից՝ հանուն դաջվածքի

Ամերիկյան ֆելան քաղաքում (Կալիֆորնիա), գեղեցկության թագուհին հրաժարվել է իր տիտղոսից, որպեսզի իրավունք ունենա չթաքցնել իր դաջվածքները։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Սիերա Լեյդեն հաղթել է գեղեցկության մրցույթում, երբ 17 տարեկան է եղել։ Այն ժամանակ նրա վրա դեռևս դաջվածքներ չկային, սակայն չափահաս դառնալուց հետո նրա ուսին շնաձկան դաջվածք է հայտնվել, իսկ թևին՝ ծաղիկների։ Ֆելան քաղաքի առևտրային պալատը պահանջել է, որպեսզի պաշտոնական արարողությունների ժամանակ, երբ Լեյդեն թագով և թագուհու ժապավենով է, թաքցնի դաջվածքները Լեյդեն նախընտրել է չստորագրել պայմանագիրը և հրաժարվել է տիտղոսից։ «Ես չեմ կարծում, որ դաջվածքները պետք է թաքցնել, քանի որ հիմա դրանք լիովին նորմալ են դիտվում»,– հայտարարել է աղջիկը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ