Ֆեյսբուքի ուժը. կինը սոցցանցից իմացել է ամուսնու երկրորդ ընտանիքի մասին

Մահալա անունով բրիտանուհին Facebook-ում գտել է իր կորած ամուսնուն և պարզել է, որ նա երկրորդ կին ունի։
Կինը ոստիկանություն է դիմել, ինչից հետո ամուսնուն վեց ամսվա ազատազրկման են դատապարտել և տուգանքի։
Այս մասին գրում է From-UA պարբերականը։
Փիթեր Ռիգդենին պարտավորեցրել են 115 ֆունտ սթերլինգ տուգանք վճարել և վեց ամիս կալանքի տակ անցկացնել՝ երկկնության համար։
Տղամարդը թողել էր Մահալային 2003 թվականին, Ամանորից առաջ։ Նա հայտարարել է, որ երկու շաբաթով մեկնում է գումար աշխատելու և այդպես էլ չի վերադարձել։
Տասը տարի անց կինը հայտնաբերել է նրան սոցցանցում և պարզվել է, որ Ռիգդենը երկրորդ անգամ է ամուսնացել։ Քերի Սթորի անունով իր նոր կնոջ հետ նա ապրում էր իր առաջին կնոջից 500 կիլոմետրի վրա։
Նաև պարզվել է, որ իր երկրորդ կնոջ հետ նա ամուսնացել է 2007 թվականին։ Ռիգդենի երկրորդ կինը ցնցվել է այլ կնոջ առկայության մասին լուրից և խոստովանել է, որ անօրինական ճանաչված հարսանիքի վրա 12 հազար սթերլինգ է ծախսել։