11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կենգուրուն բնակելի տուն է ներթափանցել

Ավստրալիայում կենգուրուն կոտրել է պատուհանը և տեղի բնակչներից մեկի տուն ներթափանցել, հաղորդում է BBC-ն։

Միջադեպը հուլիսի 29-ին է տեղի ունեցել։ Ենթադրվում է, որ կենգուրուին վախեցրել է ավտոմեքենան կամ շների հաչոցը, ինչն էլ կենդանուն ստիպել է ապաստան գտնել։

Անծանոթ վայրը նրան սթրեսի է ենթարկել։ Տան տերերը կենգուրուին փակել են լոգասենյակում և կենդանիների պաշտպանների կանչել։

Մասնագետները նշում են, որ այդպիսի միջադեպերը սկսել են հաճախակի բնույթ կրել։ Պատճառը կենգուրուների բնակության վայրերում բնակելի շինությունների կամ դեպի դրանց երթուղիների կառուցումն է։

Կենդանին հյուծված էր և շատ արյուն է կորցրել՝ կոտրված ապակու պատճառով։ Տան բնակիչները չեն տուժել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ