Քենդալ Ջեները տհաճ պատմության կիզակետում է հայտնվել

Քիմ Քարդաշյանի քույրը՝ մոդել Քենդալ Ջեները, տհաճ պատմության մեջ է ընկել և ակնհայտորեն կշտամբանքի կարժանանա ավագ քույրերի կողմից՝ Քարդաշյան–Ջեներ անվան շուրջ բացասական իմիջ ստեղծելու համար։
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ ռեալիթի–շոուի 22-ամյա աստղը որոշել է ճապոնական ռեստորանում սուշի ուտել։ Ռեստորան մոդելը եկել է իր 250 հազար դոլար արժողությամբ Ferrari-ով։ Սակայն պարզվել է, որ մեքենան կայանելու բոլոր տեղերը զբաղված են, և Քենդալը որոշել է, որ իրեն թույլատրվում է կայանել հաշմանդամների կայանատեղում։ Պապարացիները ֆիքսել են այս փաստը և հիմա Քենդալը պետք է 250 դոլար տուգանք վճարի։